Թոշակները պարզապես կաշառք ա, չի՛ ընտրվելու Փաշինյանը․ Հարցում

  «Ապրիլի 1-ից թոշակները բարձրացվել են 10․000 դրամով։ Ի՞նչ եք կարծում, դա որևէ կապ ունի գալիք ընտրությունների հետ»,- այս հարցն է տրվել Մասիս քաղաքի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Մինչև կոկորդս կուշտ եմ Փաշինյանից․ Մասիսի բնակիչ 

«Գիտե՞ք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին, և վարչապետի թեկնածու է առաջադրվել Սամվել Կարապետյանը»,- այս հարցն է տրվել Մասիսի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Ի՞նչ են լավ աշխատել․ Հայաստանի 30% աղքատ ա․ ու՞ր է դրանց լավ աշխատածը․ քաղաքացի

«Արդա՞ր է, որ նախարարներին յոթական միլիոն դրամ պարգևավճար են տալիս, իսկ թոշակները ընդամենը մինչև 10000 դրամով են բարձրացնում»,- այս հարցն է տրվել Մասիսի բնակիչներին: Կարծիքները՝ տեսանյութում։   

Ես ակնկալում եմ, որ այս պայքարը կլինի մինչև վերջ, հանուն նրանց պատժի, ովքեր մեր տները սև հագցրին․ զոհվածի մայր

  «Ուզում եմ հստակ նշել, որ այս իշխանությունը իմ անձնական և իմ երկրի թշնամին է․ նրանք չեն խնայել մեր զավակներին, նրանք չեն հարգել մեր զոհողությունն ու շարունակում են քայքայել մեր պետականությունը հիմքերից և այսօր այս իշխանությունը թշնամի է իմ որդու և բոլոր հերոս տղաների հիշատակին: Արմանս կամավոր զենք է վերցրել ոչ նրա համար, որ այսօր … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան» դաշինքի հանդիպումը՝ Մասիսում

  Մասիսում՝ «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտական դպրոցում, տեղի է ունենում հանդիպում «Հայաստան» դաշինքի անդամների և քաղաքացիների հետ։ Հանդիպմանը ներկա է նաև դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Ակնհայտ է՝ Նիկոլը վարչապետի աթոռից չի գնալու, զավթել է այդ աթոռը, իրեն չես կարողանում քերել այդ աթոռից. Աննա Մկրտչյան

-Դավիթ Համբարձումյանը տանել չի կարողանում դավաճան Նիկոլին, այ դրա համար էլ իր քաղաքացիական ու քաղաքական դիքրոշումն է , որ դավաճան Նիկոլը չի կարողանում իրեն ներել,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի գործին: -Դավիթ Համբարձումյանը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար որ պայքարել, պայքարում … Read more

Իշխանությունները փորձում են դաշտից հանել այն բոլոր գործիչներին, որոնք ունեն հնարավորություն պայքարում հաջողություններ արձանագրել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի քրեական հետապնդման երկու պատճառ է տեսնում, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու գործընթացում ընդդիմության միասնական թենածու լինելը եւ նրա աճող հեղինակությունը: «Դավիթ Համբարձումյանը 2016-ին է հաջողություն գրանցել եւ այս իշխանության ժամակահատվածում է հաջողություն գրանցել, որովհետեւ հեղինակություն ունի իր համայնքում: Այս տեսանկյունից իշխանության ամբողջ շղթան տարբեր ուղղություններով … Read more

«Նիկոլ Փաշինյան, հոպարիդ տղա Ալիեւը ասում է Արեւմտյան Ադրբեջան՝ մայրաքաղաքը Իրեւան, ձեն հանե՞լ ես». պատերազմի մասնակից

-Ուզո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի համար մի հատ սիրուն ոտանավոր ասեմ,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանի շենքի բակում լրագրողներին հարցրեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցներից՝ արցախյան 3 պատերազմների մասնակից Անդրանիկ Տոնոյանը: -Ես թուրքերին մանկուց չեմ հարգել՝ հասկանալով, որ ինչպես Անդրանիկ Զորավարն էր ասում, եթե թուրքը երկնքից իջած էլ լինի, չեմ հավատում: Ի՞նչ խաղաղություն: Նիկոլ Փաշինյանը Ստալինից հզո՞ր … Read more

Ուրախ ենք, որ դատական համակարգը դեռեւս վերջնականապես չի վախճանվել. Դավիթ Համբարձումյանի կինը՝ դատարանի որոշման մասին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումից ոգեւորվել էին ոչ միայն դատարանում հավաքված քաղաքապետի աջակիցները, այլ նրա ընտանիքի անդամները: -Պետք է տնային կալանք չտային, բաց թողնեին, բայց անչափ գոհ են նրանցից, իրոք այս դատավորներին հալալ է, ասում էի՝ արդարություն եթե լինի, կթողնեն, իրոք եղավ: Տղաս գոնե տանը կլինի՝ … Read more

Հուզմունքից նույնիսկ չկարողացա լսել՝ դատարանը գրավի ինչքան գումար սահմանեց. Դավիթ Համբարձումյանի պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով:  Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ … Read more