«Ուզում եմ հստակ նշել, որ այս իշխանությունը իմ անձնական և իմ երկրի թշնամին է․ նրանք չեն խնայել մեր զավակներին, նրանք չեն հարգել մեր զոհողությունն ու շարունակում են քայքայել մեր պետականությունը հիմքերից և այսօր այս իշխանությունը թշնամի է իմ որդու և բոլոր հերոս տղաների հիշատակին: Արմանս կամավոր զենք է վերցրել ոչ նրա համար, որ այսօր այդ հայրենիքը մաս-մաս վաճառեն: Մեզ փորձում են վախեցնել պատերազմով, մատուցել կեղծ խաղաղություն, բայց որպես որդուն կորցրած մայր, ամենալավը ես գիտեմ խաղաղության գինը: Մենք կողմնակից ենք իրական խաղաղության, որը հիմնված է ուժի և հարգանքի վրա: Մենք ուզում ենք արժանապատիվ կյանք, որտեղ հայի տեսակը ստիպված չի լինի ամաչել իր անցյալի կամ վախենալ իր ապագայի համար»,- «Հայաստան» դաշինքի անդամների և Մասիս քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը ասաց զոհված հերոսի մայրը։
Մանրամասն՝ տեսանյութում։