Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցին. կարծում ենք այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։ … Read more

Վերահաշվարկի համար դիմել են ԲՀԿ-ն, «Միասնության թևերն» ու «Հայաստան» դաշինքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։  Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է … Read more

Սպասում ենք ԲՀԿ-ի մասով ձայների հաշվարկին․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) – Live News

Սպասում ենք ԲՀԿ-ի մասով ձայների հաշվարկին։ Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Այսօր ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կանցկացվեն – Live News

Հունիսի 9-ին ժամը 12:00-ին ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: … Read more

Գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ: Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» … Read more

Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը պետք է պայմանավորված լինի քայլերի հստակ արձանագրմամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Անխոս, բարդ վիճակ է այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք ընտրություններում հաղթանակ չեն ապահովել, սակայն մուտք են գործել խորհրդարան: Հանրային սպասումներն ու արձագանքները ընտրական գործընթացում ընկալելի են. հասկանալի է նաև մարդկանց մեծ հիասթափությունը: Հատկապես այս հանգրվանային իրավիճակում քաղաքական ուժերն ու առաջնորդները պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ և քայլերի … Read more

Նա գիշերը արագ սրեց խաղը, որովհետև գիտեր, որ դուք երկար եք մտածելու՝ ընդունե՞ք մարտահրավերը, թե՞ ոչ

Նախ՝ երբ մարդը հաղթում է, սովորաբար սպասում է արդյունքներին։ Իսկ երբ մարդը վախենում է արդյունքներից, սկսում է արդյունքներից առաջ իրեն հաղթող հայտարարել։ Այնպես որ խնդիրը տոկոսը չէ։ Խնդիրն այն է, որ գիշերվա հապճեպ գործելաոճն ավելի շատ բնորոշ էր ոչ թե հաղթողին, այլ արդյունքներից խորապես անհանգստացած և դրանց հետ ինչ-որ բան արած թեկնածուի վարքագծին։ Երկրորդ՝ հարգելի … Read more