Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր

Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիին։ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Հանձնակատարին Հայաստան կատարած այցի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բարձր մակարդակի համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են կանանց իրավունքների պաշտպանությանը, Ստամբուլյան … Read more

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը քննարկել են Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերը

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում շարունակական հանձնառությունն ու իրականացվող քայլերը: … Read more