Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը քննարկել են Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերը

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակներում առաջնային ուղղություններով՝ իրավունքի գերակայության շարունակական ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փոխգործակցությանը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում շարունակական հանձնառությունն ու իրականացվող քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին:

Արարատ Միրզոյանը և Մայքլ Օ՚Ֆլահերթը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերին, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment