Ծեծել էր օտարերկրյա քաղաքացի մի կնոջ, զենքի սպառնալիքով նրան զրկել ազատությունից․ համայնքային ոստիկանների բացահայտումը

Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդ գտնվում է Ուլնեցու փողոցի տներից մեկում, որտեղ ծեծի է ենթարկել այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի կնոջ և ապօրինի պահվող հրազենի սպառնալիքով նրան ապօրինի զրկել է ազատությունից։ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները մեկնել են Ուլնեցու փողոց և հիշյալ … Read more

Անցած 3 օրում գրանցվել է 30 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 38-ը՝ վիրավորվել

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հունվարի 23-26-ը բացահայտել են 252 հանցագործություն: Մասնավորապես՝ 90 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, … Read more

56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է կես կգ-ից ավելի թմրամիջոց. Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հունվարի 23-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։ Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու՝ Արարատ գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 573,8 գրամ զանգված: Կատարվում … Read more

ՄԻՊ-ն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարը

Հունվարի 26-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։   Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և … Read more

Քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունը

Հունվարի 18-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել, որ հունվարի 17-ի ժամը 22-ից հունվարի 18-ի ժամը 2․30-ն ընկած ժամանակահատվածում մուտք էին գործել Կոշ գյուղի 1-ին փողոցի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, կենցաղային իրեր: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։   Կազմված փաստաթղթերն ուղարկվել … Read more

Կաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համար. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2025 թվականին Երևան քաղաքի բնակիչն իրեն դիմած քաղաքացուն վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացը անօրինական կերպով կազմակերպելու համար կաշառքի միջնորդության պատրվակով նրանից պահանջել և ստացել է գումար: «Մասնավորապես՝ վերը նշված բնակիչը, ի սկզբանե նպատակ չունենալով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու հարցով դիմել որևէ … Read more

Ավարտվել է վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հարցազրույցի փուլը

ԲԴԽ-ում հունվարի 22-23-ը տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 34 հավակնորդ։ Այդ մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։ Հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ վարչական մասնագիտացման բաժնով, որին կարելի է … Read more

2025-ին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել 66 միլիարդի գույք

Միայն 2025-ին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել ավելի քան 66 միլիարդի 60-ից ավելի գույք: Վերադարձված գույքերից որոշները վարձակալության կամ անհատույց օգտագործման են տրվել և պետբյուջեին լուրջ եկամուտներ են ապահովում: Միայն ԱՕԿՍ-ի շենքի ամսական վարձակալության գումարը 16 մլն 200 հազար դրամ է:  Վերադարձված գույքերի մասին խոսելիս մատնանշվում են միայն այն գույքերը, … Read more

2026 թվականին մինչև հունվարի 20-ը արձանագրվել է ձմեռային անվադողերին առնչվող 1623 իրավախախտում. ՆԳՆ

Տարվա առաջին 20 օրում արձանագրվել է ձմեռային անվադողերով երթևեկության վերաբերյալ 1623 իրավախախտում: Ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է նոյեմբերի 15-ից մարտի 31-ը: Պարեկներն արձանագրում են՝ խստացված վերահսկողությունը էական ազդեցություն է ունեցել՝ վարորդների մեծ մասը երթևեկում է ձմեռային անվադողերով: Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան Դիտումների քանակ1

«Դիտորդի շապիկ հագած քաղգործիչների դեմ» նախագիծն ընդունվեց. «Հայաստան» խմբակցությունը լքեց դահլիճը

Խորհրդարանն ընդունել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որով նոր պահանջներ են ներկայացվում դիտորդներին ու դիտորդական կազմակերպություններին: Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող օրենսգիրքը չի սահմանում արդյունավետ մեխանիզմ՝ դիտորդների քաղաքական չեզոքությունը վերահսկելու համար, հնարավորություն է տալիս քաղաքական գործիչներին՝ այսպես ասած՝ դիտորդի շապիկով վերահսկել ընտրությունները: «Հայաստան» խմբակցությունը նախագիծը հակաժողովրդավարական է համարել, լքել նիստերի դահլիճը: Հեղինակ՝ Վարդուհի … Read more