56-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է կես կգ-ից ավելի թմրամիջոց. Արարատի համայնքային ոստիկանների բացահայտումը


Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հունվարի 23-ին օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատ քաղաքի 56-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրանյութ։


Ստուգմամբ պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու՝ Արարատ գյուղում գտնվող տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 573,8 գրամ զանգված:


Կատարվում է նախաքննություն:

Leave a Comment