Ավարտվել է վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հարցազրույցի փուլը


ԲԴԽ-ում հունվարի 22-23-ը տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 34 հավակնորդ։ Այդ մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։


Հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ վարչական մասնագիտացման բաժնով, որին կարելի է ծանոթանալ այստեղ։

Դիտումների քանակ4

Leave a Comment