2025-ին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել 66 միլիարդի գույք


Միայն 2025-ին դատախազական ներգործությամբ պետությանն ու համայնքներին է վերադարձվել ավելի քան 66 միլիարդի 60-ից ավելի գույք:


Վերադարձված գույքերից որոշները վարձակալության կամ անհատույց օգտագործման են տրվել և պետբյուջեին լուրջ եկամուտներ են ապահովում:


Միայն ԱՕԿՍ-ի շենքի ամսական վարձակալության գումարը 16 մլն 200 հազար դրամ է:  Վերադարձված գույքերի մասին խոսելիս մատնանշվում են միայն այն գույքերը, որոնց վերաբերյալ կա՛մ հաշտության համաձայնություն է ձեռք բերվել, կա՛մ դատարանների որոշումները չեն բողոքարկվել:


Այնինչ, կան նաև բողոքարկված որոշումներ, որոնց մի մասով նույնպես գույքը վերադարձվելու է։


Խնդրի մանրամասները Վարդուհի Արզումանյանն է ներկայացնում։

Դիտումների քանակ5

Leave a Comment