Քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունը


Հունվարի 18-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում էր ստացվել, որ հունվարի 17-ի ժամը 22-ից հունվարի 18-ի ժամը 2․30-ն ընկած ժամանակահատվածում մուտք էին գործել Կոշ գյուղի 1-ին փողոցի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր, բջջային հեռախոսներ, կենցաղային իրեր: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։


 


Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ:


 


Մարզի քրեական ոստիկանների և քննիչների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը, նախնական համաձայնությամբ, կատարել են 53 և 45 տարեկան երեք տղամարդ, որոնցից երկուսը՝ Աշտարակ քաղաքի, մեկը՝ Եղվարդ քաղաքի բնակիչ:


 


Քրեական վարույթի շրջանակում հունվարի 22-ին կատարված խուզարկությամբ 45-ամյա եղվարդցու տանը հայտնաբերվել են Կոշ գյուղի բնակչի տնից գողացված հեռուստացույցը և պլանշետը:


 


Տղամարդիկ ձերբակալվել, տեղափոխվել են Քրեական ոստիկանության


Արագածոտնի մարզային վարչություն, խոստովանել են կատարած գողությունը, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:


 


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:


 


Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:


 

Դիտումների քանակ2

Leave a Comment