«էդ ինքնավստահությունը Ձեր մեջ որտեղի՞ց»․ Պեդրո Զառոկյանը՝ Տիգրան Ավինյանին

«Վերջերս քրեական գործերի հետ կապված լրագրողի հարցին Դուք պատասխանեցիք՝ իմ հետ կապված իրավական գործընթաց չկա ու չի կարող լինել։ Ինձ հետաքրքրում է՝ այս ինքնավստահությունը Ձեր մեջ որտեղի՞ց է գալիս»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարցրեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Պեդրո Զառոկյանը։ Այնուհետև շարունակեց․ «Կարո՞ղ է այդ ինքնավստահության հարցում ազդեցություն ունի այն … Read more

«Ձենդ կտրի, ես չէի խանգարում քեզ»․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց բղավել իր խոսքն ընդհատող Անի Խաչատրյանի վրա

«Հակակոռուպցիոնը քիչ-քիչ մոտենում է այս դահլիճին․ ապակիներն էլ, ԿՊՊ-ն էլ չի օգնելու»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի երկու աշխատակիցների ձերբակալությանը։  «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հարոյանն իր ելույթում անդրադարձավ սպարապետ Վազգեն Սարգսյանին և իրենց խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան այրելուն, ինչը համարեց քաղաքական … Read more

«Երևանի քաղաքապետարանում մարդիկ լուսնից չեն իջել․ ով կոռուպցիայի մեջ է, պետք է պատժվի»․ Լևոն Հովհաննիսյան

«Երևանի քաղաքապետարանում մարդիկ լուսնից չեն իջել։ Այն մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պետք է աշխատեն օրենքով ու թափանցիկ, կաշառակերությամբ կզբաղվեն Երևանի քաղաքապետարանում և այլ տեղերում, պետք է պատժվեն»,- Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան լրագրողների փաստմանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել, այսպես պատասխանեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց՝ ՔՊ-ն կամ իրենց իշխանությունը … Read more

«Եթերը նայողներին տհաճ է ծեծկռտուք, շուկայի մակարդակի բազար դիտել»․ Գրիգորյանը՝ ավագանու նիստերի դահլիճում ապակիներ դնելու մասին

«Տեղեկություններ չունեմ, գիտեմ, որ ձերբակալություններ են տեղի ունեցել»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությանը, այսպես պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պատճառաբանելով, որ նաև չի ուզում խախտել անմեղության կանխավարկածը։ Հարցին՝ Տիգրան Ավինյանը վախենու՞մ է լրագրողներից, նա պատասխանեց․ «Չէ, չի վախենում»։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ եք անվտանգության ապակե պատ դրել ավագանու նիստերի դահլիճում, որ լրագրողները … Read more

Շատ տգեղ ու տհաճ եք արտահայտվում, ինչն աններելի է»․ միջադեպ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ

«Չեմ կարող թույլ տալ, որ էս կրկեսը շարունակվի: Մենք ունենք կանոնակարգ: Պետք է ելույթ ունենալ քննարկվող հարցի շրջանակներում, չշեղվել հարցի վերաբերյալ ելույթից»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ ընդհատելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի խոսքը՝ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավագանու անդամն արձագանքեց. «Կրկեսը չհասկացա: Կարծում եմ՝ շատ տգեղ ու տհաճ եք արտահայտվում, ինչն աններելի է … Read more

«Թքած, կպցրած մանկապարտեզների մասին խոսում է նաև ՏիկՏոկի՝ իմ հավատարիմ հետևորդներից Նիկոլ Փաշինյանը»․ Մեսրոպ Մանուկյան

«Ուզում եմ հասկանալ տրամաբանությունը, երբ հանձնաժողովի նիստի ժամանակ նույն ՔՊ գործընկերները հիմնավոր ձևով պնդում, բացասական կարծիք են տալիս տվյալ հարցի վերաբերյալ, բայց երբ գալիս է նիստերի դահլիճ, ակնհայտ ճնշում է իրականացվում այդ մարդկանց նկատմամբ։ Բացասական կարծիքը հիմնավորող մարդիկ այստեղ դրական են քվեարկել այդ հարցերի շուրջ»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ … Read more

«Ժողովուրդ ջան, նեղություն չքաշեք՝ տակը մի հարց է մնում զեկուցվող, էդ մի հարց էլ չզեկուցվող դարձնենք, տեսնենք՝ ինչ է լինում»․ Մանուկ Սուքիասյանը հեգնեց

Երևանի ավագանու նիստի սկզբում «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն (լուսանկարում) առաջարկեց ավագանու նիստի օրակարգում չզեկուցվող 3 հարց դարձնել զեկուցվող, երկուսը՝ հանել։ Նա նշեց․ «Երևան ավտոբուսի» կանոնադրական կապիտալի մասին հարցը և «Փարկինգ սիթի սերվիս»-ի հարցերը դարձնել զեկուցվող, Սարյան և Թումանյան փողոցների վերաբերյալ հարցերն օրակարգից հանել, քանի որ հարցը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն։ Այդ … Read more

Սիլվա Կապուտիկյան փողոցում այրվում են 3 մարդատար և մեկ բետոնախառնիչ մեքենաներ

ՆԳՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։ Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է … Read more

Ավինյան. Ապօրինի շինարարությունը մեր քաղաքում ընդունելի չէ և չի կարող լինել

Ապրիլ ամսվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերով ընդհանուր առմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 81 արձանագրություն: Անդրադառնալով ապօրինի շինարարության դեմ պայքարին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ որևէ տեսակի ապօրինի շինարարություն Երևանում ընդունելի չէ:«Այս վերահսկողական մեխանիզմները, այս պայքարը, այս արձանագրումները, քանդումները, որոնք իրականացվում են, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում պետք … Read more

«Փողի գողը գող է, հողի գողը գող չի՞։ Հողի գողն էլ է գող»․ Տիգրան Ավինյան

«Ապօրինի շինարարության դեմ պայքարը մնում է մեր ամենախնդրահարույց զանցանքներից մեկը, Երևանի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց՝ ապօրինի շինարարության ծավալները նվազել են, բայց միևնույն ժամանակ, ըստ Տիգրան Ավինյանի՝ մշակույթի դեմ պայքարելը դժվար է․ «Այս վերահսկողական մեխանիզմները, քանդումները, որոնք իրականացնում ենք, վստահորեն մեր մշակույթում և … Read more