Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին տեղափոխել են Էրեբունու քննչական բաժին

ԱԱԾ-ն խուզարկել է Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի ու նրա կնոջ՝ Para TV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանի տունը: Առգրավվել են հեռախոսները։ ArmeniaSputnik–ի աղբյուրը հայտնում է, որ Էլիզաբեթ Պետրոսյանին տեղափոխել են Էրեբունու քննչական բաժին։ Ի դեպ, Պետրոսյանի ամուսին Վահե Հակոբյանը գտնվում է երկրից դուրս:

Տասնյակ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում՝ գործարար Տիգրան Գալստյանը․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

«5 իրավապաշտպանների նախաձեռնության փաստաբաններն ամեն մեկը մի տեղ մի ձերբակալված քաղաքացու հետ է, բայց բազմաթիվ քաղաքացիներ մնացել են առանց պաշտպանների»,– ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց նա։ Նա տեղեկացրեց, որ քաղաքական բռնաճնշումների շրջանակներում ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը։ Կատարվել են խուզարկություններ։ Շուտով վարութային գործողությունները կշարունակվեն Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչականի վարչական շենքում, և ինքը գնում է … Read more