3 անձ կասկածվում են «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ

3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել․ պարզվել է, որ  հրդեհը բռնկվել … Read more

Ազատության պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ … Read more

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հուշարձան-շենքի հրդեհին, գրել է․ «Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաև մանկությունս… Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։ Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ, արվեստն էինք ըմբոշխնում… Ավինյանը պոռոտախոսում … Read more

Ըստ նախնական տվյալների՝ «Կանազ» մշակույթի տան հրդեհի հետևանքով տուժածներ չկան

Փրկարար ծառայությունից նոր մանրամասներ են հայտնել «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհի մասին. հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ» է հայտարարվել, կրակի մարման աշխատանքներում ընդգրկված է 11 մարտական հաշվարկ։ Հաղորդագրությունում նշված է. «Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով … Read more

Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Այսօր՝ ժամը 19.12-ին, ՆԳՆ 112 ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող շինությունում հրդեհ է բռնկվել: Մեկնել է ՆԳՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և ՀՓԱԿ հերթապահ խումբը։

Անձեռոցիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել • Tribune.am

Մարտի 20-ին, ժամը 00։13-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ այրվում է աղբ։ Հրդեհը մեկուսացվել … Read more

Հայանիստում «ZIL»-ում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ բնակավայրում մեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «ZIL» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և … Read more

Հրդեհ Թուրքիայի մզկիթներից մեկում – Live News

Թուրքիայի Մերսին նահանգի Բոզյազը շրջանի Թեքմեն թաղամասի կենտրոնական մզկիթում վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել։ Տեղացիներն առավոտյան նկատել են, որ ծուխ է դուրս գալիս մզկիթից և զանգահարել են արտակարգ իրավիճակների զանգերի կենտրոն։ Դեպքը մեծ իրարանցում ու խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, հայտնում է Ermenihaber.am-ը։ Հաղորդվել է, որ հրդեհի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, այնուամենայնիվ մզկիթը մեծ … Read more

Ինչ է այրվել Երևան Մոլում. ՓԾ-ն մանրամասներ է հայտնում – Live News

«Երևան Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում գտնվող տաղավարներից մեկում։ Այս մասին ավելի ուշ հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։29-ին, մարվել՝ 09։57-ին։  Այրվել են տաղավարի օդաքարշ համակարգը և մեկուսիչ շերտը՝ մոտ 15քմ։  Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 08։59-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ … Read more

Երևանի քաղաքապետարանի տնկարանում և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող տարածքում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող քաղաքային տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին հարող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կրակը տարածվելով հասել է տնկարանային տնտեսության տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հրդեհի հետագա տարածումը կանխելու նպատակով` այս պահին ՆԳՆ փրկարար ծառայության կողմից իրականացվում են հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքներ։ Ներկայումս տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհը մարվել է, վնասներ չկան։