Երկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝  Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է … Read more

ՊՆ N զորամասի զինծառայողի դի է հայտնաբերվել

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն պլանավորած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ բազմաթիվ խուզարկությունների, շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն … Read more

ՃՏՊ Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում․ կան տուժածներ և զոհ

Մայիսի 22-ին, ժամը 02։13-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են մոտոցիկլետը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան․ մոտոցիկլետի վարորդը … Read more

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր, փոխանակվել են մի շարք փաստաթղթեր

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և … Read more

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել

Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Հռչակագիրը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։  

Հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը որ համարի թվերի ներքո հանդես կգան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում իրականացրել է 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը։ Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից: Այսպիսով, հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների հերթականությունը ներկայացվում է ըստ իրենց լիազոր ներկայացուցիչների կատարած վիճակահանության։ ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1 «ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2 «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ (կազմում՝ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, … Read more

Լիտվայի Հանրապետության վարչապետը Հայաստանում է

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից

Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA-ն։ Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ Իրանի հարցով բանակցությունների համար: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը պնդեց, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում: «Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին», – ասվում … Read more