Սումգայիթում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու

1988թ․ փետրվարի 27-ի երեկոյան Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու։ Ջարդերը տևեցին երեք օր։ Նույն տարի Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կառուցվեցին ջարդարարներին հավերժացնող հուշահամալիրներ։ Ըստ Ադրբեջանի նախագահի գործերի կառավարման կայքի Սումգայիթ քաղաքի «Исторические памятники культуры» (Մշակույթի պատմական հուշարձաններ) բաժնի տեղեկության՝ Սումգայիթ քաղաքի թվով 19 … Read more

Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 38-րդ տարելիցը. Տատթևիկ Հայրապետյան

Սումգայիթի ողբերգական դեպքերի վերբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ. BBC–ին տված հարցազրույցում նշել էր. «27-ին, 28-ին եղել եմ հրապարակում, հետաքրքիր էր, թե ինչ է լինելու: Այդ անգամ ևս չափազանց շատ մարդ կար, մեկն ասում է, որ գիտի, թե որ տներում են հայեր … Read more

Հակոբյանը եղել է մարդ, որը իր թե՛ անձնական, թե՛ նաև դե ֆակտո պետական կարգավիճակի բերումով կարող է տիրապետել շատ կոնֆիդենցիալ տեղեկատվության

Դիտում եմ Աննա Հակոբյանի տարածած տեսանյութը, թե իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտված է և հեռանում է կառավարական առանձնատանից ու ապրելու է վարձով բնակարանում, չի ունենալու պետական պահպանություն: Ուզում եմ անդրադառնալ հենց այս դրվագին: Եթե այս պատմությունն ընդհանրապես նախընտրական ինչ որ տեխնոլոգիա չէ, ապա կարծում եմ սխալ է, եթե Աննա Հակոբյանը լինելու է այսպես … Read more

Քաղաքականությամբ ապրել նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով

Նիկոլ Փաշինյանի ու մնացածի մեջ կա մեծ տարբերություն` Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում։ Քաղաքականությամբ ապրել նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով, և ո‘չ հակառակը։ Քաղաքականությունը կյանք է, որը ո‘չ թե սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին, այլ սկսվում է մի օր, ու ավարտվում այն ժամանակ, երբ … Read more

Զրույց հայելու հետ. ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները». Արթուր Խաչիկյան

Մեղադրում էին, թե «նախկին» են։ Իրենք էլ դարձան նախկին՝ արդեն 8 տարի է իշխանության են։ Բայց նախկինները պահեցին Հայաստանն ու Արցախը, պահեցին մեր արժանապատվությունը, իսկ սրանք ամեն ինչ կորցրին ։ Մեղադրում էին, թե «օլիգարխ» են։ Ու իրենք էլ վերածվեցին օլիգարխների։ Հին օլիգարխներին էլ պահեցին, իրենք էլ նորը դարձան՝ իրենց եղբայրներով, ծնողներով, կանանցով, ընկերներով և այլն … Read more

Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրեն Սուրենյանց

Եվրամիության կողմից Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին «օժանդակելու» նախաձեռնությունը ներկայացվում է որպես Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքար։ Սակայն բովանդակային դիտարկումը ցույց է տալիս, որ խոսքը ընտրական գործընթացի կառավարման մասին է։ Այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական նամակով դիմել է Եվրամիությանը՝ Երևան ուղարկելու «հիբրիդային արագ արձագանքման խումբ», արդեն իսկ փոխում է ընտրական գործընթացի տրամաբանությունը։ Արտաքին … Read more

Եթե Հայաստանում Ալիևի «մարդը» մնա իշխանության, Ալիևի երազանքների ցուցակը կհասնի իր տրամաբանական և մեզ համար ճակատագրական ավարտին

«․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, և մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը և թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռևս օկուպացիայի տակ էր, և Խոջավենդի ժողովուրդը նույնպես հավատում էր, … Read more

Տեսանյութ. Սրբուհի Գալյա՛ն, անմիջական վերադասը ՝ «նայողը», դուք եք, թե՞ «խադավիկի» անտեր գարաժ է, և ով ինչ ուզի, անում է. Արեգ Սավգուլյան

Սրբուհի Գալյան, դուք հայտարարում էիք, որ արժանի էիք 7-9 միլիոն դրամի պարգևավճարին, որովհետև լավ եք աշխատում։ Քրեակատարողական հիմնարկում  առողջական խնդիրներով պայմանավորված` դատապարտյալ է մահանում, և  Ձեզ մեղավոր չեք զգում։ Ավելին՝ լրագրողին հաթաթա եք տալիս, կշտամբում, որ ձեզ նման «մանիպուլյատիվ» հարցեր չտա։ Տիկին Գալյան, մարդ չի թունավորվել կամ հրմշտոց եղել, այլ մարդ է մահացել։ Ինչպե՞ս եք … Read more

Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի. Վլադիրմիր Մարտիրոսյան

Թոշակները չբարձրացան, երբ կենսաթոշակառուները դրա կարիքն ունեին։ Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի։ Այսինքն այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ սոցհարցման աղյուսակով։ Ամեն դեպքում քաղաքականապես ֆիքսեք մեկ հանգամանք: Թոշակների չբարձրացման, իսկ հիմա բարձրացման որոշումը ֆորս մաժորային որոշում է: Դա ենթադրում է, որ ոչ «Խաղաղության» նարատիվը, … Read more

Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի. Վլադիմիր Մարտիրոսյան

Թոշակները չբարձրացան, երբ կենսաթոշակառուները դրա կարիքն ունեին։ Թոշակները բարձրացան, երբ ռեյտինգը դրա կարիքն ունի։ Այսինքն այս համակարգը բյուջեն և սոցիալական քաղաքականությունը հաշվարկում և ամրագրում է ոչ թե սպառողական զամբյուղով, այլ սոցհարցման աղյուսակով։ Ամեն դեպքում քաղաքականապես ֆիքսեք մեկ հանգամանք: Թոշակների բարձրացման որոշումը ֆորս մաժորային որոշում է: Դա ենթադրում է, որ ոչ «Խաղաղության» նարատիվը, ոչ «Նոր Սահմանադրության … Read more