Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և Թուրքիայի սիրելին. Հարութ Սասունյան 

Օրեցօր Թուրքիան և Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնությամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) դրա լավագույն ապացույցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ հուսահատորեն փնտրելով անարժան Նոբելյան խաղաղության մրցանակ։ TRIPP-ը պարզապես այլ … Read more

Թախծում է գունդը հրեշտակների, սատանան՝ պարում լիրբ հռհռոցով

Դեկտեմբերի 30-ին հորինված մեղադրանքով կալանավորված քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը գրություն է ուղարկել կալանավայրից, հայտնել է «Հրապարակ» թերթը։ «Արմավիր» ՔԿՀ խցում բարձրաձայն ոգևորությամբ Նարեկացի եմ կարդում: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում լավագույնս նկարագրված է Մեծն Նարեկացու հետեւյալ տողերով. Երախտավորը տխրել է սաստիկ, Իսկ նենգ բանսարկուն ցնծում է ուրախ. Թախծում է գունդը հրեշտակների, Սատանան՝ պարում … Read more

Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում նա իջևանել է մինչ կհասնի Բաքու. Վլադիմիր Մարտիրոսյան

Շատ կարճ ժամանակ հետո դուք կհասկանաք, որ գեոքաղաքական առումով Վենսը իրականում այցելել է Բաքու, իսկ Հայաստանում նա իջևանել է մինչ կհասնի Բաքու: Վենսի ԱՄՆ նախագահի հավակնությունների կոնտեքստում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրքը ևս քաղաքական, ավելի ճիշտ ապագա էլեկտորալ գրագետ հաշվարկ է ի պատիվ ամերիկյան կողմի և ի պատիվ Վենսի ադմինիստրացիայի: Հավակնությունների և ընտրությունների ժամանակ պետք է հաշվառել … Read more

Այլ կերպ ասած՝ Հայաստանի վարչապետը անելիք ունի «խաղաղության համար». ասում է Ջեյ Դի Վենսը

Ի՞նչ առանցքային բան է ասել ԱՄՆ փոխնախագահը Վենսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Իհարկե այստեղ մոտեցումները թերեւս զգալիորեն պայմանավորված են ճաշակով, այսինքն քաղաքական հայացքներով: Նիկոլ Փաշինյանի համակիրների եւ «երդվյալ արեւմտականների» համար Վենսի գալուստը եւ խոսքերը, եթե աստվածային չէին, ապա՝ կիսաստվածային էին: Գործնականում, հայտարարություններում ընդհանուր դիտարկելի տարբեր դրույթներով հանդերձ, ԱՄՆ փոխնախագահի այցի առանցքը հետեւյալ միտքն է, … Read more

Գոբլը բացահայտում է Վենսի այցի ռազմավարական ենթատեքստը. Սուրենյանց

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վաղը ժամանում է Երևան՝ մեկնարկելով իր տարածաշրջանային շրջագայությունը, որի հաջորդ հանգրվանը լինելու է Բաքուն: Ու մինչ մեր պսևդոարևմտամետները «վարդագույն» լեգենդներ են հյուսում այս այցի և Հայաստանի սպասվելիք «փրկության» մասին, Վաշինգտոնից լսում ենք այնպիսի բացահայտումներ, որոնք միայն խորացնում են մեր տագնապները: 2026 թ. փետրվարի 4-ին Osmanqizi English ալիքում հաղորդավարուհի Ժոան Լիսոսքիի … Read more

Հիշու՞մ եք, թե տարիներ առաջ ինչ աղմուկ էր բարձրանում ոչ խաղաղ պայմաններում որեւէ զոհի, բռնության որեւէ միջադեպի կապակցությամբ. Հակոբ Բադալյան

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի: Կատարվում է քննություն, ինչպես սովորաբար ասվում է այդ դեպքերի մասին հաղորդագրություններում: Իսկ նկատե՞լ եք, որ այդպիսի հաղորդագրությունները Հայաստանում գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս: Հիշու՞մ եք, թե շատ տարիներ առաջ ինչ աղմուկ էր բարձրանում ոչ միայն այսպես ասած խաղաղ պայմաններում որեւէ զոհի կապակցությամբ, ոչ կանոնադրական հարաբերությունների … Read more

«Փչացած հեռախոս» աշխատողներին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելուց հետո պարբերաբար տեսակցել եմ ԱԱԾ մեկուսարանում: Ասել եմ` եթե մեղադրական դատավճիռ եղավ, այլևս ազատ ես քաղաքականությամբ զբաղվել: Սեպտեմբերի 29-ին առաջին ատյանը սրբազանին մեղավոր ճանաչեց՝ վճիռը հետաձգելով մոտ մեկ շաբաթ:  Նույն օրը գնացել եմ ԱԱԾ, սրբազանին ասել` ժամանակն է: Ինձ 2 գրություն է ուղարկել` հրապարակելու նպատակահարմարությունը թողնելով ինձ: Ասել եմ` մինչև դատավճիռը … Read more

Հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է. «Բովանդակ դառնության մեջ՝ մի կաթիլ մեղր։ Միքայել Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնայինի։ Կարծում եմ՝ հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց։ Հատկապես հիմա՝ ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին։ Ուստի այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես … Read more

Հայաստանի գործող իշխանությունների անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում լուրջ տարակուսանք է առաջացնում

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը. Շուրջ մեկ տարի Բաքվում շարունակված կեղծ դատավարությունը, որը հիմնված էր ակնհայտ շինծու քրեական գործերի վրա և իրականացվում էր միջազգային դատավարական ստանդարտների կոպիտ խախտումներով, ավարտվեց քաղաքականապես կանխորոշված վճիռներով։ Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև մյուս հայ գերիները դատապարտվեցին ցմահ ազատազրկման կամ 15–20 տարվա ազատազրկման։ Տվյալ գործընթացը չի կարող դիտարկվել որպես արդարադատության իրականացում։ … Read more

Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլի բերած «խաղաղությունը»

ԱԺ պատգամավոր Արմինե Խերանյանը գրել է. «Երեկ Նիկոլն ու Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, իսկ այսօր Ադրբեջանը ցմահ ազատազրկման դատապարտեց մեր հայրենակիցներին հայ լինելու, սեփական հողում ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու և ազգին ու ազգությանը չդավաճանելու համար։ Ահա այսպիսի տեսք ունի «եղբայրական Ադրբեջանի» հետ Նիկոլի բերած … Read more