Փաստացի թոշակառուների հանդեպ կառավարության վերաբերմունքի հիմքում «ընտրակաշառքն» է, ոչ թե սոցիալտնտեսական կարիքների գնահատումը

Ապրիլի 1-ից թոշակը բարձրացնելու կառավարության որոշումը, այդուհանդերձ, կարող է գնահատվել որպես ընդդիմադիր սեգմենտի հաջողություն: Կառավարությունը չէր գնա այդպիսի քայլի, եթե շոշափելիորեն չտեսներ, որ ընդդիմադիր ուժերը կարողացել են բավականին արդյունավետ կապիտալիզացնել թոշակառուների հանդեպ վերաբերմունքի թեման: Իհարկե, լավ է, որ կայացվել է գոնե այդ որոշումը: Բայց, թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշումն անկասկած կայացվել է այդ հետեւանքը չեզոքացնելու … Read more

Պետական պարտքով բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը պոզով ու պոչով չի լինում

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրություններից 8 ամիս առաջ թոշակառուն չգիտեր 10.000 դրամ ծախսել, իսկ ընտրությունից երկու ամիս առաջ՝ վուալլա, թոշակները բարձրանում են 10.000 դրամով: Պետական պարտքով բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելը պոզով ու պոչով չի լինում: Ասեմ՝ էս տրյուկն էլ քեզ չի փրկելու… Օրն էլ սիմվոլիկ է, իր տոնն է ապրիլի … Read more

Խելքդ գլուխդ հավաքիր և հաջորդ անգամ չսպառնաս մեր Եկեղեցու հոգևորականին. փաստաբան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը սպառնում է Տեր Օշինին: Նման արձանագրմամբ է հանդես եկել փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ «Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի անի Ռուբինյանն իր սպառնալիքից հետո. ապօրինի քրեական հետապնդում պետք է պատվիրի սրբազանների գործերի մակարդակի, թե՝ անձամբ դաստաստան պետք է տեսնի: ԱԺ փոխնախագահ Ռուբինյանին չեմ սպառնում, բայց հիշեցնելով օրենքի գոյությունը՝ հորդորում եմ իր իսկ բառամթերքով. «Խելքդ … Read more

Արցախն իմ հայրենիքն է. քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ակրոստիքոսը՝ կալանավայրից

«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանն «Արմավիր» ՔԿՀ-ից նամակ-ակրոստիքոս է հղել՝ նվիրված Արցախյան գոյապայքարի 38-ամյակին: ԱՐՑԱԽՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է…. Արյուն էինք թափել սուրբ հողի համար, Րոպե անգամ չվարանելով, Ցավից հյուսել էինք հաղթական կամար, Արցախ աշխարհն ազատագրելով։ Խիզախ էինք, հերոս, անկոտրում, համառ, Ներսից ամրակուռ, տոգորված ոգով, Իրենց սխրանքը միշտ պահում էինք վառ, Մեր հաղթանակով հպարտանալով։ … Read more

Ընտրություններից առաջ լավ փաստարկ է՝ հիմնավորելու, թե ինչու ենք դեռ այդքան հեռու խոստացված պայծառ ապագայից. Վահե Դաֆթյան

Օրերս Փաշինյանը հայտարարեց, որ հայկական երկաթուղու տնօրինումը ռուսական ընկերության կողմից խնդիրներ է առաջացնում հատկապես Հայաստանով տարանցման համար: Ըստ նրա՝ «շատ երկրներում՝ Արևմուտքում, Արևելքում, Հարավում և Հյուսիսում, կա կարծիք, որ Նախիջևանից հետո երկաթուղին չպետք է անցնի Հայաստանով՝ Ռուսաստանի կողմից երկաթուղու վերահսկողության պատճառո»: Դրան հետևեց «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը երրորդ կողմին փոխանցելու հնարավորության մասին գաղափարը: Տրամաբանական հարց է … Read more

Ինչու է Նիկոլ Փաշինյանը, ուրանալով հայ ժողովորդի նորագույն շրջանի պատմության փառահեղ էջը՝ ղարաբաղյան Շարժումը, ձգտում փակել այն. Նարինե Մկրտչյան

14 տարի առաջ գրած այս հոդվածիս այսօր կավելացնեի, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ուրանալով հայ ժողովորդի նորագույն շրջանի պատմության փառահեղ էջը՝ ղարաբաղյան Շարժումը, ձգտում փակել այն։ Պատճառն ակնհայտ է, որ հայոց պատմության մեջ ոչ ոք չհիշի նրա անունը, որի օրոք և կամոք հանձնվեց Արցախը։ Սակայն Պատմությունն ամեն ինչ հիշում է, իսկ ղարաբաղյան Շարժման էջը ոչ … Read more

Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք. քաղբանտարկյալ Աշոտ Երկաթ

«Սիսական» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Աշոտ Մինասյանը (Երկաթը) գրում է. «Դուք էս ի՞նչ արեցիք, տղերք, էս ի՞նչ արեցիք․․․ Բանտի պատերը նեղ են, ուրիշ անելիք չկա ու մտքերս դուրս են գալիս պատերից դուրս, թափառում դեպի անցյալը, դեգերում՝ հեռուներում, ու հիշում եմ մի զորահրամանատարի, որ փոխնախարար դարձավ։ Նա ամբողջ զորքին թողեց անտրուսիկ։ Այսօր այդ բոլոր անտրուսիկները բանակ են ղեկավարում, ժողովուրդ … Read more

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը չվերթներ է կատարում դեպի Իսրայել

Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը 2025 թ․ առնվազն 57 չվերթ է իրականացրել դեպի Իսրայել։ Իմ հաշվարկներով՝ (եթե բան բաց չեմ թողել) բեռնատար ինքնաթիռները 43 անգամ գնացել են «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ)։ Եվս 6 չվերթ իրականացվել է դեպի «Օվդա» ավիաբազա ու 8-ը՝ Թել Ավիվ։ Հաշվի առնելով, որ նախկինում ինքնաթիռները հիմնականում գնում էին «Օվդա», ամենայն հավանականությամբ, … Read more

Թուրքիան փորձում է հնարավորինս շուտ ստանալ հասանելիություն սիրիական և միջինասիական, աֆրիկյան ռեսուրսներին

Նայում եմ Թուրքիայի ցուցանիշները` տնտեսական, կրթական, ժողովրդագրական, ռազմական, ֆինանսական և այլն: Ուժի տեսանկյունից Թուրքիան իր ուժը զարգացրել է անհամաչափ` ռազմական և ռազմարդյունաբերական ուժը բավականին բարձր մակարդակի է, տնտեսական ուժը` խիստ անհամաչափ, համապարփակ ուժի տեսանկյունից Թուրքիայի պետության ուժի թե նյութական և թե ոչ նյութական ակտիվը աստիճանաբար ենթարկվելու են դեֆորմացիայի, եթե շարունակվեն տնտեսական զարգացման այս տեմպերը, ռեսուրսները … Read more

Նեթանյահուի ճնշման ներքո, տարածաշրջան են տեղափոխվել շատ ավելի մեծ ուժեր. խոսքը լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մասին է. քաղաքագետ

Մյունխենից մինչև Թեհրան. ինչպես է աշխարհը շարունակում հետընթաց քայլերով առաջնորդվել: Մյունխենի անվտանգության համաժողովը դարձավ խելագարության համաշխարհային ներկայացման նոր գործողություն։ Աշխարհի երկրների առաջնորդները՝ թվում է թե լուրջ մարդիկ, խոսում էին համակարգչային խաղ խաղացող դեռահասների պես։ Լեհաստանը հայտարարեց չտարածման ռեժիմից դուրս գալու և միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության մասին։ Կարելի է միայն պատկերացնել, թե որքան արագ նման … Read more