Կարեւոր էր Բակունցի նրբին ու զգայական աշխարհը փոխանցել անգլախոս ընթերցողին. Հասմիկ Հովակիմյան
Հասմիկ Հովակիմյանն Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը անգլերեն է թարգմանել։ «Բակունցի «Միրհավը» թարգմանելու որոշումը ծնվել է շատ վաղուց։ Դպրոցական տարիներից ես առանձնահատուկ սիրով եմ կարդացել այնպիսի պատմվածքներ, որոնք միաժամանակ խոսում են բնության եւ սիրո մասին։ Ճիշտ է՝ «Միրհավը» տխուր պատմվածք է, սակայն ընթերցելիս այն առաջացնում է երկակի զգացողություն՝ եւ տխուր, եւ լուսավոր: Այստեղ բացահայտվում են մարդու … Read more