Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում

Հունգարիայում անցկացված ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը՝ գտնվելով ընդդիմության մեջ: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական … Read more

Պետեր Մադյարը ընտրվել է Հունգարիայում. ընդդիմությունը հաղթում է ընտրություններում

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը: Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը, հայտարարել է Պետեր Մադյարը: «Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել:

Կանխատեսվում է, որ Հունգարիայի Տիսա ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանում կստանա 2/3-րդի մեծամասնությունը

Ձայների շուրջ 50 տոկոս հաշվարկի համաձայն`  կանխատեսվում է, որ Հունգարիայի Տիսա կուսակցությունը խորհրդարանում կստանա 2/3-րդի մեծամասնությունը։ Հունգարիայի Ազգային ընտրական գրասենյակի տվյալներով՝ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 18:30-ի դրությամբ (Երևանի ժամանակով ժամը 20:30-ի դրությամբ) կազմել է 77.8%։ Վերջին տվյալների համաձայն՝ քվեարկել է ավելի քան 5.8 միլիոն մարդ։ Նախորդ՝ 2022 թվականի ընտրություններում, այս ժամին … Read more

Ձայնագրությունների արտահոսքը վկայում է Հունգարիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև առկա սերտ փոխգործակցության մասին

Լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել ձայնագրություններ, որոնք կարող են վկայել Եվրոպական միության պատժամիջոցային քաղաքականությունը շրջանցելու հարցում Հունգարիայի և Ռուսաստանի գործողությունների համակարգման մասին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի զրույցների ձայնագրությունները հրապարակել է VSquare պարբերականը։ Ըստ սղագրությունների՝ 2024 թվականի օգոստոսին Լավրովը կապ է հաստատել Սիյարտոյի հետ գործարար Ալիշեր Ուսմանովի խնդրանքով. քննարկվել է վերջինիս … Read more

Հունգարիան դադարեցնում է գազի մատակարարումը Ուկրաինա

Հունգարիան դադարեցնում է գազի մատակարարումը Ուկրաինա, քանի դեռ չի վերականգնվել Ռուսաստանից նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Մենք աստիճանաբար կդադարեցնենք գազի մատակարարումը Հունգարիայից Ուկրաինա, իսկ գազի մնացած ծավալը կպահենք երկրի ներսում: Քանի դեռ Ուկրաինան նավթ չի մատակարարում, նա Հունգարիայից գազ չի ստանա»,- ասել է Օրբանը:

Հունգարիան և ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

16 Փետրվարի, 2026 Հունգարիան և ԱՄՆ-ն քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից։ Միջկառավարական համաձայնագիրը երկու երկրների միջև ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ավելի բարձր մակարդակի է հասցնում և դրա համար քաղաքական հիմք է ստեղծում: Այն պետք է … Read more

Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի հետ կքննարկի Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումից հրաժարվելու հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ մտադիր է Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունների հետ քննարկել նրանց կողմից ռուսական էներգառեսուրսների ներմուծման դադարեցումը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։  «Դե, մենք նրանց հետ կխոսենք այդ մասին։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Այո, ես չեմ մանրամասնի, թե ինչ ենք խոսելու … Read more