Էդուարդ Շարմազանով. «Պոնտոսի հույների ցեղասպանությունը օսմանյան եւ քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ամբողջության մի մասն է»

Մայիսի 19-ին նշվում է 20-րդ դարի սկզբին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ տարբեր տվյալներով՝ իր բնօրրանում ցեղասպանվել է մինչեւ 1,2 մլն. հույն: Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչները, Հանրապետական կուսակցության երիտասարդները Հայաստանում Հունաստանի փոխդեսպան, հյուպատոս Էմանուիլ Ասիմակոպուլոսի մասնակցությամբ այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան՝ հարգանքի տուրք մատուցելու 1916-1923 թվականներին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: … Read more