Գարեգին Երկրորդն ընդունել է Ֆրայբուրգի արքեպիսկոպոս Շտեֆան Բուրգերի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի եպիսկոպոսաց համաժողովի Բարեգործական հարցերի հանձնաժողովի և «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ Գերմանիայի եպիսկոպոսաց համաժողովի Բարեգործական հարցերի հանձնաժողովի նախագահ, Ֆրայբուրգի արքեպիսկոպոս Շտեֆան Բուրգերի։

Արագածոտնի թեմը աղոթքի է հրավիրում հանիրավի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.«Հունիսի 12-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Լուսագյուղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած հերթական միասնական ժամերգությունը: Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, … Read more

Հիշատակում եւ ոգեկոչում 1915/16 թթ. հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների դեմ Ցեղասպանության. Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեան

10 տարի առաջ այս օրը` 2 հունիս 2016-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Խորհրդարանը (Բունդեսթագ) գրեթե միաձայն ընդունված հատուկ Բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ստորեւ մի հատված ճանաչման բանաձեւից` հայերեն թարգմանությամբ։ Իսկ տեսանյութը վերհիշեցնում է Ճանաչման Բանաձեւի ընդունմանը հաջորդող րոպեները, երբ մի խումբ հայերս, որոնք ներկա էին այդ պատմական նիստին, ուղղվեցինք Ռայխսթագի մատուռ` գոհաբանական աղոթք առաքելու առ Աստված։ … Read more

ԵՄ պահանջով հայոց և ռուսաց եկեղեցիները հարաբերությունները չեն խզի. թեմի ներկայացուցիչ

Եթե Եվրամիությունն առաջ քաշի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ Հայ առաքելական եկեղեցու կապերը խզելու պայման, ապա Հայ առաքելական եկեղեցին դա չի կատարի։ Նման կարծիք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի ազգային և կրոնական հարաբերությունների մասնագետ Վարդան Պողոսյանը «ՌԻԱ Նովոստիին» տված մեկնաբանության մեջ։ «Երկխոսությունը արգելել չի հաջողվի, քանի որ Հայ առաքելական եկեղեցին և … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին. Մայր Աթոռ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրներին, նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԴանիայիԱվետարանական Լյութերական եկեղեցու ուխտավորներին

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դանիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու շուրջ 30 հոգևորականների և ուխտավորների։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ ընդգծելով, որ նման այցելությունները պատեհ առիթ են փոխճանաչողության, հոգևոր հաղորդակցության և եղբայրական կապերի ամրապնդման համար։ Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ … Read more

Այդքան դյուրին չէ Հայոց հայրապետին հրաժարական պարտադրել. Գարեգին Բ – Live News

Եկեղեցու նկատմամբ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է գործադրվում, որպեսզի իրենց կամքին ենթարկեցվի եկեղեցին և, որպեսզի հասնեն իրենց առաջադրած նպատակին՝ հեռացնել հայոց հայրապետին պաշտոնից։ Այս մասին լրատվամիջոցների խմբագիրների հետ հարցազրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը։ «Եթե այդ նպատակին հասնելու համար նման գործողության դիմեն՝ ձերբակալեն Հայոց հայրապետին՝ անշուշտ մենք … Read more

Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը պատասխանում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին․ ՈՒՂԻՂ

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն են հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին: Հանդիպումը տեղի է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Եկեղեցու համար ամենամեծ վտանգներից մեկը ոչ թե քաղաքական ակտիվությունն է, այլ բարոյական լռությունը․ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը ««Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ». մի վտանգավոր մոլորություն» վերտառությամբ հրապարակում է արել։ «Մեր ժամանակներում հաճախ կարելի է լսել մի դատողություն, որը գրեթե վերածվել է ինքնաբավ կարգախոսի. «Եկեղեցին իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ»։ Այս արտահայտությունը սովորաբար ներկայացվում է որպես ժամանակակից աշխարհիկ պետության ինքնըստինքյան պահանջ, որի հետ անհամաձայնությունը կարծես արդեն … Read more