Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Իր քարոզում Հայրը … Read more

Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն քանի օր է, ինչ օրվա գլխավոր թեմաներից մեկը Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման բոթն է: Շատերն են արտահայտում իրենց ցավը, զայրույթը, դատապարտում այս ոճիրը, մինչդեռ ես չեմ կարողանում որևէ կերպ արտահայտվել, չնայած որ այնքան շատ բան … Read more

Ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, ինչը մեզ պարտավորեցնում է լինել միասնական․ Վեհափառ Հայրապետ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։ Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ … Read more

Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե

Երբ երկրի վարչապետը հայտարարում է թե՝ «Սփյուռքում Հայ Եկեղեցին ոչ թե պաշտպանում է հայ ժողովրդի շահերը, այլ առաջ է մղում այլ երկրների շահեր Հայաստանի դեմ», սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայոց պատմության ուրացում, հակաազգային թեզ, պառակտման թույն, տգետ մարդու խոսույթ, իսկ երբ նման հայտարարության հեղինակը երկրի ղեկավարն է՝ սա դառնում է ազգի ամոթը: … Read more

Երբ մի քանի տասնյակ մանդատ ունեցող ուժը իրեն վերագրում է համահայկական խոսքի մենաշնորհ, դա արդեն անցնում է ողջախոհության սահմանները․ Տեր Օշին

Կա մի կետ, որտեղ թվերը դադարում են պարզապես վիճակագրություն լինելուց և դառնում են մերկ ճշմարտություն։ Ազգային-եկեղեցական ժողովի 472 անդամներից կազմված համակարգը ձևավորվել է այնպես, որ արտացոլի ոչ թե մի հատվածի, այլ ամբողջ ժողովրդի կամքը․ 121 ներկայացուցիչ՝ Հայաստանից, 280՝ Սփյուռքից, իսկ մնացածը՝ հոգևոր դասի ներկայացուցիչներից։ Սա պատահական կառուցվածք չէ, սա հաշվարկված հավասարակշռություն է, որը հստակ ասում … Read more

Ադրբեջանը ֆիզիկապես է քանդում հայկական եկեղեցիները, իսկ ՀՀ իշխանությունը՝ վարչականորեն․ Տեր Մակար

Ադրբեջանի իշխանությունը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, Հայաստանի իշխանությունը չի կարող հանդուրժել այդպիսի սրբապղծություն և վստահաբար իր ձայնը կբարձրացնի, քանզի նրանք հանուն Հայ Եկեղեցու «շենացմանն» են միտված և ոչ թե քանդմանը։  Կամ էլ կլռեն և կլղոզեն, քանզի Ադրբեջանը ֆիզիկապես են քանդում Հայկական Եկեղեցիները, իսկ նրանք Հայաստանում ուզում են վարչականորեն կազմաքանդեն։ Էնպես որ իրենց … Read more

Օրենքից վեր՝ հանուն օրենքի – Live News

Երբ գործադիր իշխանությունն իրեն վեր է դասում Սահմանադրությունից և օրենքներից, ճեղքվածք է առաջանում իշխանության և օրինականության միջև։ Այս ընթացքը երկարաժամկետ կտրվածքով թուլացնում է քաղաքացիների վստահությունը և խոցելի դարձնում ինքնիշխանության գաղափարը, որը կառավարության սեփականությունը չէ, այլ պատկանում է ժողովրդին և նրա հաստատություններին։ Ամենավտանգավոր երևույթներից մեկը «պետություն» և «կառավարություն» հասկացությունների խառնուրդն է։ Երբ իշխանավորները խոսում են այնպես, … Read more

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը անց է կացրել ընդլայնված նիստ, որին տեսակապով մասնակցել են խորհրդի անդամները Փարիզից, Մարսելից, Թբիլիսիից, Մոսկվայից, Սոչիից, Մյունխենից, Բեռլինից, Լոնդոնից, Մադրիդից, Բեյրութից, Հալեպից, Տրիպոլիից, Բոստոնից, Ատլանտայից, Ֆրեզնոյից, Լոս Անջելեսից, Մոնրեալից, Սան Պաուլոյից և Բուենոս Այրեսից։ Նիստի ընթացքում խորհրդի անդամներն արտահայտել են իրենց մտահոգությունն ու գնահատականները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված … Read more

Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը

Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։ Այս մասին գրել է Հայր Հովհաննես Թորգոմյանը։ Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ … Read more

Մայր Աթոռը հորդորում է ԱՆ-ին վերականգնել ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։ «ՔԿՀ պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը, միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս … Read more