Եղանակի կանխատեսում առաջիկա օրերին
Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։
Կատարվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռաֆայել Օվսեյանի երազանքը․ ծնողները նորից երեխա են ունեցել, այս մասին 24News-ին փոխանցել է նահատակ Ռաֆայելի մայրը՝ տիկին Աննա Էրդարյանը։ Հերոսը բանակ գնալուց առաջ խնդրել էր, որ ծնողները երեխա ունենան։ Նրանք էլ կատարել են հերոս որդու խնդրանք․ պատերազմից շուրջ 6 տարի անց ծնվել է Ռաֆայել Օվսեյանի քույրը՝ Ռաֆայելլան։ Ռաֆայել Օվսեյանը ծնվել է 2001 … Read more
Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել էլեկտրական սյուներ, փակվել ճանապարհներ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, … Read more
Հուլիսի 12-ին՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, Գյումրու համայնքապետարանը հորդորում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և խստորեն խուսափել քաղաքի բոլոր ջրավազաններ ու շատրվաններ մուտք գործելուց, մասնավորապես՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի կասկադ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակ, Վարդանանց հրապարակ և հարակից տարածքներ։ Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքի ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական այլ լուրջ վտանգներ, որոնք անմիջական սպառնալիք են կյանքի … Read more
Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով։ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու … Read more
Հայաստանի տարածքը շարունակում է մնալ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, սակայն առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանական բարձրացում։ Ինչպես հայտնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, վերջին չորս օրերին Հայաստանը գտնվում է Սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։ Սրա հետևանքով հանրապետության մեծ մասում, հատկապես գիշերային և հետկեսօրյա ժամերին, գրանցվում են ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք առանձին հատվածներում բավականին հորդառատ … Read more
Հուլիսի 4-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով տուժել են Փամբակ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը։ Փամբակի համայնքապետարանից հայտնեցին, որ հեղեղի հետևանքով մեծ վնաս է հասցվել Փամբակ համայնքի Եղեգնուտ բնակավայրին, որտեղ անանցանելի են դարձել ինչպես ներբնակավայրային բոլոր փողոցները, այնպես էլ գլխավոր փողոցը` հեղեղելով տնամերձ հողատարածքները, մեծ վնաս հասցնելով տնային տնտեսություններին և համայնքային ենթակառուցվածքներին։ Հունիսի 4-ի երեկոյան ժամերից մինչ … Read more
Գրեթե ամեն օր օգտագործում ենք դեմքի խոնավացնող քսուքներ, դիմակներ, շիճուկներ և կոսմետիկ այլ միջոցներ՝ վստահ լինելով, որ այդպիսով խնամում ենք մեր մաշկը: Բայց դրանք վատ ազդեցություն կամ հետևանք կարող են ունենալ, եթե պիտանիության ժամկետի մեջ չլինեն։ Երևանի մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց, կեղծված ժամկետով կամ առանց ժամկետի գործարանային մակնշման կոսմետիկա։ «Հետքն» այս բացահայտումներն արել է՝ … Read more
Ազգային ժողովը 63 կողմ ձայնով հաստատել է «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով Հայաստանի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ ՀՀ դրոշ կլինի։ Նախագիծը ներկայացրել էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ըստ հեղինակների՝ օրենքի փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու ազգային ինքնագիտակցությունը։
Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։ Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։ Մեռելոց օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև … Read more