Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորները պոկվել և ընկել են երթևեկելի հատվածին (տեսանյութ)

Քարաթափում Մյասնիկյան պողոտայում․ քիչ առաջ հսկա ժայռաբեկորները պոկվել են և ընկել ճանապարհի երթևեկելի հատվածին։ Այս մասին հայտնել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, որը նաև տեսանյութ է հրապարակել․ «Մյասնիկյան պողոտա, քարաթափում այն պահին, երբ անցնում էի։ Հետո նկատեցի, որ իմ մեքենայի դիմապակին է վնասվել»,- գրել է նա։

Վաղ առավոտից բոլոր վարչական շրջաններում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է. «Մայրաքաղաքի բնակիչների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար վաղ առավոտից կազմակերպության աշխատակիցները բոլոր վարչական շրջաններում իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ»։

Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ չի կայանա – Live News

Չեղարկվել է փետրվարի 10-ին և 11-ին նախատեսված Մոսկվա-Երևան ուղղության միանգամից երկու չվերթ։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալները, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Մասնավորապես, չեն կայանա «Վնուկովո» օդանավակայանից փետրվարի 10-ին, ժամը 19:15-ին և փետրվարի 11-ին ժամը 07:45-ին նախատեսված Մոսկվա-Երևան չվերթերը: Երկու չվերթերն «Shirak Avia» ընկերության են։ Մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել ավիաընկերության … Read more

Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց  Amazon-ում։ Մենք ունեցանք պատմական այցելություն ԱՄՆ փոխնախագահի կողմից։ Նրանք հայտարարությունով հանդես եկան։ Հայտարարության մեջ նա ներկայացրեց իր երկրի շահը, արեց հայտարարություն, որ մեր կառավարության թարգմանիչը հատուկ սխալ թարգմանեց»,-հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա հրապարակել է Վենսի հայտարարության բնօրինակը, այն համեմատել թարգմանչի խոսքի հետ։ «Երբ համեմատում ենք, … Read more

Պետական բարձր մակարդակի այցերի ժամանակ հագուստը պարզապես անձնական ընտրություն չէ. Աստղիկ Ավետիսյան

«Պետական բարձր մակարդակի այցերի ժամանակ հագուստը պարզապես անձնական ընտրություն չէ․ դա դիվանագիտական հաղորդակցություն է և պետության ներկայացման լեզու,- գրում է հանրային կապերի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը։ Յուրաքանչյուր դետալ՝ մազից մինչև կոշիկ, հաղորդագրություն է փոխանցում միջազգային հանրությանը՝ որքան ենք մենք լրջորեն վերաբերվում պետական արարողակարգին։ Այսպիսի հանդիպումներում casual կամ չափազանց անհատական ոճային շեշտերը (օրինակ՝ ոչ արարողակարգային աքսեսուարներ, ոչ … Read more

Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են – Live News

Միքայել Սրբազանին այսօր կրկին վիրահատել են։ Այս մասին Sputnik Արմենիա-ին հայտնել է «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Շիրակի թեմի առաջնորդի 2-րդ վիրահատությունը լավ է անցել։ «Այս անգամ վիրահատությունը ուրոլոգիական բնույթի է եղել, առնվազն 2 շաբաթ կմնա մեր վերահսկողության տակ»,- ասաց նա։ Նշենք, որ չնայած Սրբազանի կալանքը դատարանը փոխարինեց տնային կալանքով, բայց նա այն անցկացնում է … Read more

ՌԴ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը

Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում ՌԴ հնարավոր մասնակցության պարամետրերը, «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ««Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ մենք պահպանել ենք մեր դիրքորոշումը։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր գործընկերների հետ Երևանում՝ քննարկելու ինչպես պարամետրերը, այնպես էլ այս կամ այն կերպ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», … Read more

ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ի համատեղ հայտարարությունների ու հարցուպատասխանի ընթացքում Վենսի խոսքի թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը: Այս մասին պարզաբանումն «Արմենպրես»-ին տրամադրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տեղեկացնենք, որ ԱՄՆ փոխնախագահի թարգմանությունն ընդունված ընթացակարգի համաձայն իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը: Միաժամանակ, Կառավարությունը … Read more

ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցվել են – Live News

Ազգային ժողովը կողմ քվեարկեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցմանը։ Որոշմանը կողմ է քվեարկել 74 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2։ Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտնելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։ Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ … Read more

ԱՄՆ փոխնախագահի խոսքը սխալ են թարգմանել՝ խեղաթյուրելով, մոլորեցնելով ժողովրդին․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ «Քիչ անց ձեզ կներկայացնեմ նրա հայտարարության բնօրինակը և կտեսնենք, թե ինչպես է թարգմանիչը խեղաթյուրել խոսքը, մոլորեցնելով մեր ժողովրդին»,- նշել է նա: