Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին

Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») կոչով պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։ Այս մասին տեղեկանում ենք Ռուբեն Վարդանյանի աջակիցներից։ Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուբեն … Read more

Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը․ Լևոն Ազիզյան

Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի սննդարար արժեքը՝ մեծացնելով «թաքնված սովի» վտանգը: Այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Կլիմայի փոփոխությունն ու մթնոլորտում ածխաթթու գազի (CO₂) խտության աճը կարող են նվազեցնել գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ կարևոր սննդարար նյութերի պարունակությունը։ Արդյունքում մարդկությունը կարող է բախվել ոչ միայն սննդամթերքի քանակի, այլև դրա որակի … Read more

Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը․ ՀՅԴ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող ներգրավվել Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, քանի որ Հայաստանը տվյալ տարածքը չէր ճանաչում ո՛չ որպես իր մաս, ո՛չ էլ որպես անկախ պետություն։ Նրա խոսքով՝ Երևանը փորձել է գործարկել կազմակերպության մեխանիզմները, սակայն դրա համար իրավական հիմքեր չեն եղել։ Զախարովան ընդգծել … Read more

Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Հայաստանի ողջ տարածքում առաջիկա 5 օրվա ընթացքում +40 աստիճան տաքություն չի սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35… +36 աստիճանի սահմաններում»,- նշել է Սուրենյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանի պատանիների շախմատի հավաքականը հաղթեց Գերմանիային Եվրոպայի առաջնությունում

Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 3-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 3:1 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին: Թիմին հաղթական միավորներ են բերել Վահե Սուքիասյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։ 4-րդ խաղափուլում մեր պատանիները կմրցեն Լեհաստանի թիմի դեմ: Խաղափուլը կմեկնարկի հուլիսի 29-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Զաքարիա Սրբազանը զգուշացնում է՝ արհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում (տեսանյութ)

Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զգուշացե՛ք կեղծ հոգևորականներից: Հավանե՛ք, կիսվե՛ք և տարածե՛ք, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկանա և չհայտնվի աղանդավորների ճիրաններում»,- գրել է Սրբազանը և հրապարակել տեսանյութ։

Արարատի մարզի միասնական երթուղին կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցներով

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։ Նախարարը շրջել և ծանոթացել է նոր … Read more

Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ

Օգոստոսի 2–ին` Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։ Նշվում է, որ էլեկտրագնացքներն այդ օրը ձրի կլինեն մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ 12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։ Զեղչը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա:

Ժանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին – Live News

Ժանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել Բաքվում անցկացվող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ: Ավելի վաղ Գևորգ Հարությունյանը ժամկետից շուտ հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին և դուրս եկել Բաքվում անցկացվող մինչև 17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ:

Բաքվում դատում են հայ ժողովրդին (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.