700 մարդ տուգանվել է ուղեվարձ չվճարելու համար

Երևանում անցած շաբաթ 700 մարդ տուգանվել է ուղեվարձ չվճարելու համար։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Ուղեվարձ չվճարողներին տուգանելու որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Խախտումների համար տուգանքները տատանվում են 3000-ից մինչև 15000 դրամ։

Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել

Դիտում ՝ 22 552 2025 թվականի հունվարից հունիս ամիսների համար պլանավորված 45 մլրդ 108 մլն 792 հազար 300 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 39 մլրդ 939 մլն 589 հազար 200 դրամը, կատարողականը՝ 88.5%, թերակատարումը՝ շուրջ 5 մլրդ դրամ: Թերակատարման հիմնական պատճառը մետրոպոլիտենի հավաքագրված ուղեվարձի՝ շուրջ 3 մլրդ դրամ թերակատարումն է։ Այս մասին զեկուցվել է Երևանի … Read more

Ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի. օրինագիծն ընդունվել է

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։ Կողմ էր 61, դեմ՝ 26 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Ըստ օրինագծի առաջարկվում է վարչական տույժ սահմանել 3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում։ 10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում։ 15.000 դրամ – այլ անձի … Read more

Ուղեվարձը չվճարողները կտուգանվեն. նախագիծն ԱԺ-ում ընդունվեց – Live News

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Կառավարության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեց 62, դեմ՝ 27 պատգամավոր: Օրինագծով նախատեսվում է վարչական տույժ սահմանել Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում։

15 հազար դրամ տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում․ նոր նախագծով քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել

ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է օրենքների նախագծերի փաթեթ, ըստ որի առաջարկվում է սահմանել վարչական տուգանք՝ տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց հարցը զեկուցող ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին․ «Ընենց ներկայացրեցիք էդ նախագիծը, քաղաքացիները չհասկացան, թե ինչի մասին է։ Պարզ ասեիք, էլի։ Երեւան քաղաքում 100 դրամից 150 դրամ եք դարձրել … Read more

Թղթային տարբերակով այլևս չպետք է գործի QR կոդով ուղեվարձի տոմսերը

Թղթային տարբերակով QR  կոդերի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում, հետևաբար «ԹելՍել»-ի մեր գործընկերների հետ հասկացեք որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից սկսած։ Այս մասին հունիսի 16–ին, Երևանի  քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց  քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտարարեց, թե թղթային տարբերակով այլևս չպետք է գործի QR կոդով ուղեվարձի տոմսերը։ «Խնդիրներից մեկը, հենց դա … Read more

«Մենք հաշվում ենք, թե քանի հոգի ուղեվարձ չվճարեց եւ իր սեւ ցուցակ ընկած բանկային քարտը մոտեցրեց վալիդատորին»․ Տիգրան Ավինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի հավաքագրման նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։ Մանավազյանն ասաց, որ քաղաքապետարանն այդ ուղղությամբ օրենսդրական նախաձեռնություն է ուղարկել ԱԺ եւ հարցրեց՝ որքանո՞վ դա կկարգավորվի իրավիճակը։ Տիգրան Ավինյանն ասաց, որ ուզում է պատասխանատու երեւանցիներին շնորհակալություն … Read more

Ասում էիք՝ «թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք», քանի որ չեք բերում նոր շարժակազմ, դե հիմա էժանացրեք

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։ Դրանցից մեկի՝ Երևանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։ Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք … Read more