Ռադիկալ փոփոխություններ լինելու են․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը համեմատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում Քոչարյանը պատասխանել է հարցերին։

Այն հարցին, թե արդյոք Փաշինյանը ընտրություններում հաղթելու դեպքում կարող է դառնալ Զելենսկու դաշնակիցը, Քոչարյանը նման տարբերակը քիչ հավանական է համարել։

«Չեմ կարծում, որ կարող է դառնալ ռազմական դաշնակից։ Բայց համեմատությունը շատ տեղին է։ Շատ նման են՝ արկածախնդիրներ՝ սեփական երկրի շահերի հանդեպ անամոթ վերաբերմունքով», — նշել է Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment