«Եվ հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը». նախարար Միրզոյան

Պեկին պաշտոնական այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել South China Morning Post-ին։ Հրապարակված հոդվածում նախարար Միրզոյանից մեջբերումները ներկայացված են ստորև։ Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարար Միրզոյանը նշել է. «Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք և պատրաստակամ՝ խորացնելու … Read more

Բրյուսելում ՀՀ դեսպանության համար նոր շենք է գնվել 4.3 միլիոն եվրոյով

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: Նոր շենքի ձեռքբերումը զգալիորեն կբարելավի Բրյուսելում … Read more

«Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են ուժերը՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում». Արարատ Միրզոյան

Նիցցա (Ֆրանսիա), Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողով. Կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։ Միջոցառմանը ներկա է գտնվել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին մասնակցող ՀՀ … Read more

Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է ազգային իրավազորության սահմաններից դուրս ծովային կենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին համաձայնագիրը

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Նույն օրը … Read more

Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին. Արարատ Միրզոյան

Հունիս 09,2025 16:14 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ … Read more