ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրումներից զրկելու, լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու ՀՀ իշխանությունների գործելակերպը

Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում (ԱԺ) իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը մոտեցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան ձեռքբերման աղմկահարույց դրվագի վերաբերյալ, որը նա ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է Hetq.am-ի մեր գործընկերների կողմից: Կոնջորյանը պարզաբանումներ … Read more

Ահազանգ. Հայաստանի իշխանությունը հատել է բոլոր սահմանները․ ՀԺՄ – Live News

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վաղ առավոտյան, արդեն սովորական դարձած սցենարով ու գրեթե նույնական գործողություններով, իրավապահ մարմինները՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները, արդեն երկրորդ անգամ ներխուժեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր: Ինչպես ավելի ուշ պարզվեց, բնակարաններ ներխուժման համար առիթ էր հանդիսացել ՀՀ Ազգային … Read more

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Ակնհայտ է, որ այս փոփոխության իրական պատճառը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու իշխանության որոշումն … Read more

Խստիվ դատապարտում ենք ամեն օր նորանոր զազրելի դրսևորումներ ունեցող լրատվամիջոցների ու լրագրողների դեմ արշավը․ ՀԺՄ

Այսօր քասախցիների բողոքի ակցիան լուսաբանող 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրվեց՝ ակցիայի օրինականությունն ու հասարակական կարգը պահպանելու համար այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից: Ուղիղ եթերում տեղի ունեցած, սակայն, ցավոք, վերջին շրջանում տարածում գտած միջադեպից հետո լրագրողին հարվածած կարմիրբերետավորը կարճ ժամանակ անց ազատվեց աշխատանքից: Այս մասին հայտարարարություն է տարածել Հայաստանի Ժուռնալիստների միությունը: «Ի դեպ, նույն … Read more

2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի. Ժուռնալիստների միություն

Հայաստանի Ժուռնալիստների միությունըհայտարարություն է տարածել, լրագրողին առաջադրված անհեթեթ մեղադրանքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի և իշխանությունների հետապնդումների մասին «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով: Ինչպես ավելի ուշ պարզվեց, Անուշ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել … Read more