Նոր Սահմանադրության նախագծի տեքստը քննարկվել է ՔՊ-ում. Հայկ Կոնջորյան

Վերջին օրերին ներքաղաքական դաշտում լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները հասել են նոր մակարդակի։ Իշխանության և ընդդիմության միջև հռետորաբանությունը գնալով կոշտանում է՝ հատկապես անվտանգային սպառնալիքների, հնարավոր պատերազմի, խաղաղության օրակարգի և առաջիկա քաղաքական գործընթացների շուրջ։ Հանրության մեջ ակտիվորեն քննարկվում են նաև սահմանադրական փոփոխությունների հարցը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Բաժանումից հետո դեղերը ժամանակին չեն տալիս, կամ հերթականությունը խառնում են․ Սևակ Խաչատրյան

  «Սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա»,- այս սպառնալիքով է Նիկոլ Փաշինյանն իրականացնում իր քարոզարշավը, չնայած, որ խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին։ Թեմայի շուրջ այսօր՝ մարտի 25-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Առաջ» կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանի հետ։ Անդրադարձել ենք նաև Փաշինյանի մուննաթներին և ջղագրգիռ պահվածքին, ժողովրդի արձագանքին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ … Read more

Պազվում է՝ Կալիֆորնիայում ապահովագրական մեքենայությունների հետևում կանգնած է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական մաֆիան

Կալիֆորնիայում բժշկական ապահովագրության բնագավառում զանգվածային խարդախությունների փաստի կապակցությամբ սկսված հետաքննությունն անսպասելի փաստեր է բացահայտել: Թեև հանրապետական վարչակազմի որոշ գործիչներ հատուկ ընդգծում էին մեքենայություններում հայկական մաֆիայի ունեցած դերը, պարզվում է, որ շատ ավելի մեծ դեր են դրանում ունեցել ադրբեջանցիները: Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ անցած տարի Դոնալդ Թրամփն ապահովագրության … Read more

Արդյո՞ք հնարավոր է Իրանի դեմ պատերազմի մոտալուտ ավարտ. զրույց Գոհար Իսկանդարյանի հետ

Իրանն այսօր անվտանգության խորհրդի նոր ղեկավար է նշանակել: Հակասական տեղեկություններ են հաղորդվում հնարավոր բանակցությունների վերաբերյալ: Իրանի շուրջ զարգացումներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը: Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։

Ֆրանսիայի 4 խոշորագույն քաղաքներում քաղաքապետի ընտրություններին հայազգի թեկնածուներ են մասնակցել. ովքե՞ր են հաղթել

Երեկ Ֆրանսիայում կայացել է մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը: Ֆրանսիական մի շարք մեծ քաղաքներում քաղաքապետի պաշտոնի համար հայազգի թեկնածուներ են առաջադրվել: Արտյոմ Երկանյանը հետևել է նրանց արձանագրած արդյունքներին և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ նախ պատասխանելով հարցին, թե հայերից ո՞վ է ընտրվել: «Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ ֆրանսիայի 4 խոշորագույն քաղաքներում քաղաքապետի պաշտոնների համար հայազգի թեկնածուներ էին … Read more

Եթե իշխանությունը չի ապահովում որակյալ լրագրություն իր սեգմենտում, բարոյական իրավունք չունի քննադատելու ուրիշներին․ Բորիս Նավասարդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը  – Պարո՛ն Նավասարդյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե լրագրողների «90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ պարագայում, այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում, ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է առնվազն հաշմանդամություն, դուք դա ինձնից … Read more

Ընտրական պատկեր. ինչի՞ մասին է խոսում շուրջ 2 տասնյակ քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին

Վերջին շրջանը Հայաստանի համար շարունակում է մնալ բարդ ու բազմաշերտ՝ միաժամանակ ներառելով թե՛ ներքաղաքական լարված զարգացումներ և թե՛  տարածաշրջանային ռիսկեր։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ու քաղաքական ինտեգրման հարցն էլ շարունակում է մնալ օրակարգի կենտրոնում՝ առաջ բերելով ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմավարական բնույթի քննարկումներ։ Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» … Read more

ԱՄՆ-ն մի շարք երկրների համար էլ ավելի է խստացնում վիզա տրամադրելու ռեժիմը․ արդյո՞ք Հայաստանն էլ է սև ցուցակում

ԱՄՆ պետդեպարտամենտն էլ ավելի է խստացնում վիզա ատանալու ընդացակարգը: Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու համար պարտավոր են խոշոր գումարի գրավ թողնել: Դա կտարածվի՞ Հայաստանի վրա: Մենք աշխարհում ո՞ր տեղում ենք վիզան տրամադրելու կարգը խախտող քաղաքացիների ցուցանիշներով: Հիմա Հայաստանի քաղաքացիների համար ինչպիսի՞ն է ամերիկյան վիզա ստանալու կարգը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում … Read more

Անսպասելի քայլ Բրյուսելի կողմից. արդյո՞ք Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիայի ինտեգրմանը

Բրյուսելը պաշտոնապես առաջարկել է Անկարային միանալ Եվրոպական միության միասնական վճարային համակարգին: Թուրքիան առայժմ պատասխան չի տվել: Ինչպե՞ս է պետք հասկանալ այս առաջարկը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրերս Անկարայում ԵՄ մշտական ներկայացուցիչը պաշտոնապես հաստատեց այն, որ Անկարային այդպիսի առաջարկ Բրյուսելից արված է եղել և որ այդ հարցը Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը քննարկել … Read more