Երեկ Ֆրանսիայում կայացել է մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը: Ֆրանսիական մի շարք մեծ քաղաքներում քաղաքապետի պաշտոնի համար հայազգի թեկնածուներ են առաջադրվել: Արտյոմ Երկանյանը հետևել է նրանց արձանագրած արդյունքներին և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել՝ նախ պատասխանելով հարցին, թե հայերից ո՞վ է ընտրվել:
«Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ ֆրանսիայի 4 խոշորագույն քաղաքներում քաղաքապետի պաշտոնների համար հայազգի թեկնածուներ էին մրցում: Ավելին ասեմ, 2 մեծ քաղաքներում՝ Մարսելում և Լիոնում երկուական հայ թեկնածուներ կան, այսինքն՝ մեկը մյուսի դեմ էր պայքարում: Հավանաբար նաև դա էր պատճառը, որ արդյունքում ոչ մեկ չընտրվեց: Մարսելում մեծ շանսեր ուներ և ֆավորիտ էր համարվում «Աջերի» թեկնածու Մարտին Վասալը, ում նախնիների ազգանունը Բաքլայան էր, բայց ցավոք 2-րդ փուլ անցնելուց նա ընդամենը 12 տոկոս հավաքեց, թեև 2-րդ թեկնածուն էր, իսկ նրան էր մրցակցում նույնպես հայկական ծագում ունեցող «Չենթարկված Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Սեբաստիան Դե Լոնգուն: Եթե չեմ սխալվում, նրա պապն էր հայ: Նա էլ ի վերջո 5.5 տոկոս ձայն հավաքեց: Արդյունքում Մարսելում քաղաքապետ ընտրվեց Բենուա Պայանը, ով չնայած իր ազգանվանը, իրականում հայ չէ, այլ՝ իտալացի: Բայց լավ լուրն այն է, որ Մարսելում փոխքաղաքապետի պաշտոնը հավանաբար կպահպանի մեր հայրենակից Յանիկ Օհանեսյանը: Նա հեշտությամբ վերընտրվել է և քաղաքային խորհրդի անդամ է դարձել, ինչպես նաև շատ հայեր թարմացրել են իրենց մանդատը քաղաքային խորհրդում կամ նոր են ընտրվել Մարսելի քաղաքային խորհուրդ»,-ասել է Երկանյանը:
Չափազանց կարևոր էին Փարիզի ընտրությունները: Ինչպիսի՞ն է ընտրությունների արդյունքը Մակրոնի համար:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: