Վրաստանի մայրաքաղաքում, հավանաբար շուտով, փողոցներից մեկը կանվանակոչվի Շառլ Ազնավուրի անունով: Թբիլիսիի քաղաքապետարանում հարցը առարկայական քննարկման փուլ է անցել: Ո՞վ է նախաձեռնողը: Թեմայի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:
«Նախ ասեմ, որ այդ նախաձեռնությունը միանգամայն տեղին է՝ հաշվի առնելով այն, որ Շառլ Ազնավուրը Վրաստանի հետ սերտորեն կապված է եղել: Գիտենք, որ նրա հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանում, Ախալցխայում: Վրաստանի հայ համայնքը բազմիցս բարձրացրել է այս հարցը, բայց այս անգամ նախաձեռնողներն արդեն Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններն են եղել, ինչպես ես եմ հասկանում, համենայն դեպս հայտնի է, որ երեկ, Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Զուրաբ Աբաշիձեի հետ այս հարցը միասին քննարկել են Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը և Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Կորտուան»,-ասել է Երկանյանը:
Ուրիշ ո՞ր երկրներում կա Ազնավուրի արձան: Կարծեմ, Մոսկվայում էլ էին մտադիր Ազնավուրի արձան տեղադրել:
Մանրամասները՝ տեսանյութում: