Սոցցանցերի հայաստանցի օգտատերերը վերջերս կասկածելի գովազդային ուղերձներ են ստանում: Նրանց առաջարկում են մեծ գումարների դիմաց հավաքագրվել Ռուսաստանի զինված ուժերում՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով: Թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել:
«Այդ երևույթը վաղուց էր ծանոթ, սակայն նման նամակներ հաճախ ստանում էին կենտրոնական Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի խոցելի տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ իրենց լեզուներով: Վերջերս նման նամակներ, նման բովանդակության գովազդային ուղերձներ ստանում են նաև Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիներից շատերը: Վերջին փուլում այդպիսի գովազներ mail.ru էլեկտրոնային փոստ ունեցող քաղաքացիներն են հաճախ ստանում, ինչպես նաև Տելեգրամի և Ֆեյսբուքի հայկական սեգմենտում ևս տարածված են նման հաղորդագրույուններ»,-ասել է Երկանյանը:
Որքանո՞վ է դա օրինական: Իսկ հավաքագրողների համար ի՞նչ պատիժ է ենթադրում հայկական օրենսդրությունը: Տեղեկություն կա՞ արդյոք այն մասին, թե քանի հայաստանցի է այդ եղանակով հավաքագրվել:
Մանրամասները՝ ամբողջական տեսանյութում: