Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը

Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի, հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք ձեր երեխայի անվտանգությունը: Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում … Read more

ՇՄ նախարարությունը և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Շրջակա միջավայրի նախարարության և «Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խորացնել համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) նախապատրաստման և անցկացման շրջանակում։ Հուշագրով նախատեսվում է համատեղ խթանել մասնավոր հատվածի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության, վերականգնման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ուղղությամբ իրականացվող … Read more

Վարդավառի տոնակատարություններն անցել են անվտանգ և առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ

Ամառվա ամենասպասված իրադարձություններից Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, այս տարի ևս համախմբել էր հազարավոր մարդկանց՝ ամբողջ երկրում ստեղծելով տոնական եռուզեռ և բարձր տրամադրություն։ Շատ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ ու հովեկներ օրը նախընտրել էին անցկացնել քաղաքից դուրս՝ ուղևորվելով Հայաստանի զբոսաշրջային կենտրոններ և հանգստավայրեր։ ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում Վարդավառի տոնական միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ անցկացումն … Read more

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Ղազախստանի Հանրապետության գործերի հավատարմատար Ախմետով Ալիխանը եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը: Սարգիս Խանդանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի … Read more

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված մեկ տարեկան երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով, նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում: «Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։ Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ»,- նշված է … Read more

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:   Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով․ մասնակցել են 91 երկրների 400-ից ավելի ներկայացուցիչներ։   Հայաստանյան թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի … Read more

Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ կիբեռոստիկանության հորդորը

Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։ Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում … Read more