Ջերմաստիճանը կնվազի նաև հունվարի 4-ին՝ 3-4 աստիճան

Վաղը՝ հունվարի 4-ին, հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ «Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճան, հունվարի 5-8-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճան, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 աստիճան»,- ասված է հաղորդագրությունում։ Նշենք, որ այսօր՝ հունվարի 3-ի գիշերն հանրապետութունում գրանցվել է … Read more

Ինչո՞վ է հայտնի ՌԴ-ում մահացած հայազգի օդաչուն և ինչո՞ւ է նրան հերոսի կոչում շնորհվել

Ռուսական լրատվամիջոցներն այսօր՝ հունվարի 3-ին, հայտնեցին, որ 78 տարեկանում Մահացել է փորձարկող օդաչու, Ռուսաստանի հերոս Ռուբեն Եսայանը։ Եսայանն այն քիչ օդաչուներից է, որը հերոսի կոչում է ստացել խաղաղ ժամանակներում։ Ըստ Ռոսամիացիայի՝ պետական բարձրագույն մրցանակը ստացել է 2006-ին՝ «Տուպոլև» Տու-334 և Տու-154, Իլ-76ՄՖ, Իլ-96 և Իլ-114 նոր ինքնաթիռները, ինչպես նաև՝ B-200-ը փորձարկելու համար։ Ռուբեն Եսայանի մասին … Read more

Բերդ-Ճամբարակ, Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները փակ են. բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները:   Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։   Աղվանիի … Read more

Տաթև-Կապան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 4 տուժած

Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով  վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Վթարի հետևանքով վարորդներից … Read more

Քարաթափում Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունվարի 3-ին, ժամը 14։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։  Պարզվել է, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, մոտ 25 մ բարձրությունից թափվել են … Read more

Ջերմուկ՝ ձմեռային ֆեստիվառ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Ջերմուկում մեկնարկել է «Ֆեստիվառ» փառատոնը, որին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Ջերմուկ՝ ձմեռային ֆեստիվառ»: Դիտումների քանակ2

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում. Արայիկ Հարությունյան

Հայաստանն ընդգրկվել է աշխարհի՝ ճամփորդության համար ամենաապահով երկրների ցանկում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:   «Հենց այսպես էլ զարգանում ենք:   Ըստ World Travel Index-ի՝ Հայաստանը 193 երկրի շարքում 13-րդ տեղում է ՝ 90,27 ինդեքսով։   Հ.Գ. Ռոտերդամին ասեք էս … Read more

Որ ավտոճանապարհներն են փակ կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 3-ին՝ ժամը 17:25-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:   Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։   … Read more

ՀՀ ողջ տարածքում հոսանքազրկված բնակավայրեր չկան. ՀԷՑ — Հայաստանի Հանրային Ռադիո

Հանրապետության ողջ տարածքում ներկա պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան, հայտնում են ՀԷՑ-ից։ «Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր հանրապետությունում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը՝ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված խնդիրները։ Վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են … Read more

Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են. Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Երևան քաղաքի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների,… հարակից տարածքները բարձիթողի վիճակում են։ Երևանի քաղաքապետարան, էդ ինչպե՞ս է լինում՝ բեռնաթափման մասով հետիոտնի շահը ավելի կարևոր է (հանրային տրանսպորտի), այ բայց ձյան ժամանակ հետիոտնի շահը առաջնային չի լինում։ Երկու դեպքում էլ հետիոտնի շահը պետք է առաջնային լիներ։ … Read more