Առեղծվածային դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է կնոջ դի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։ Ինչպես հայտնում է … Read more

Հրդեհ՝ Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում․ զոհվել է առնվազն 10 մարդ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ բռնկված հրդեհը խլել է առնվազն 10 մարդու կյանք․ հայտնում է RT-ն։ Ըստ The Mirror-ի՝ ևս 10 մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ եղել է ավելի քան 100 այցելու։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։  

Վերհիշելով 90-ականները․ ՀՀ մի շարք համայնքներում Ամանորը դիմավորել են ցուրտ ու մութ պայմաններում

Ամանորյա մոմեր, որոնք բնավ դեկորատիվ բնույթ չէին կրում. Արմավիրի, Արարատի, Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում և Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասցեներում քաղաքացիներն Ամանորը դիմավորել են ցուրտ ու մութ պայմաններում. չկար հոսանք, հետևաբար չկար ջեռուցում, ջուր՝ բարձրահարկերում։Չկային նաև «ազգայնացվող» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պատասխանատուները. ոչ մի զանգի, ձայնային հաղորդագրության չէին արձագանքում։ Օրինակ՝ Վաղարշապատի Էջմիածին քաղաքում «թեժ … Read more

Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից․ Աշոտ Մինասյանի ուղերձը՝ կալանավայրից

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը կալանավայրից ուղերձ է հղել։ «Դուք չեք կարողանալու մեզ կոտրել բանտելով։ Դուք մեզ օգնում եք և տրամադրում, որ մենք է՛լ ավելի կամային դառնանք ու ավելի վճռական մտնենք պայքարի։ Կալանավայրերը մարդկանց կամային որակները բացահայտելու համար են։ Իսկ մենք կոտրվող տեսակ չենք։ Պայքարը, ազատությունը և հաղթանակը նախ ձևավորվում է մարդու ուղեղում,այնուհետև դառնում … Read more

Մարգարա-Վանաձոր ճանապարհին բախվել են 6 մեքենաներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Տիգրան Ս․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Լ․-ի վարած «Mazda» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա … Read more

Խերսոնի մարզում 3 ԱԹՍ հարվածել է Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի․ զոհվել է 24 մարդ

Ամանորի գիշերն Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Խերսոնի մարզում Սև ծովի ափին գտնվող սրճարանի և հյուրանոցի, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ․ այս մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։ «Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, 24-ը՝ զոհվել։ Թվերը ճշտվում են։ Շատերը ողջ-ողջ այրվել են։ Մեկ երեխա … Read more

Մայր Տաճարում կատարվել է նռնօրհնեքի արարողություն

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։   Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, … Read more

Ամբողջ գիշեր ավտոճանապարհներին կատարվել են ձմեռային սպասարկման աշխատանքներ

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։ Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման … Read more