Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան 

  «Վաղը՝ ժամը 16:00-ին, Վաղարշապատի՝ Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու․ Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք … Read more

Իրապես խայտառակություն է, որ Վեհափառի օրհնությունը չհնչեց. Արամ Վարդևանյան

  «Պարոն Հասանովը հենց այն պատգամավորն էր, որը հենց նախորդող Ազգային ժողովի գումարման նիստերը նախագահելու շրջանակներում՝ առաջին նիստի մասին է խոսքը, մշտապես ունեցել է նաև Վեհափառ Հայրապետի խոսքի ապահովման գործառույթը։ Ինքը այսօր հայտնեց, որ վերջինս դրա հետ որևէ առնչություն չունի, բայց կարծում եմ՝ այստեղ մենք գործ ունեցանք կիսաճշմարտության հետ։ Թե ինչ պատիվ է բերում քրիստոնեությունը … Read more

Ինչի՞ համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքը չի իրացվել․ Արամ Վարդևանյան

  «Պարոն Հասանով, մենք, ի վերջո, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումների հիման վրա ենք, կարծես, առաջին նստաշրջանի անցկացումը մեկնարկում։ Համաձայն նշված կարգավորման՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մեր խմբակցության կողմից նշված հարցը բարձրաձայնվեց։ Հիմա դուք նիստը նախագահողն եք, տարիքով ավագն եք։ Ձեր խոսքում հիշատակեցիք վեցերորդ, … Read more

ԵԱՀԿ ղեկավարը պետք է լինի իրավունքների պաշտպան, այլ ոչ թե խախտումների աջակից. իրավապաշտպաններ

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) տարածել են համատեղ հայտարարություն։ «Հայտարարություն ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ արտահայտությունների մասին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Եվրոպայում կրոնի ազատության ֆորումը և Միջազգային քրիստոնեական համերաշխությունը (Christian Solidarity International) խոր … Read more

Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին

Այսօր Փարիզում մեկնարկել է աշխարհի 25 երկրների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդաժողովը, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին և նպաստել ազգային ներուժի զորաշարժին։ Խորհրդաժողովի ընթացքում ընթերցվել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Մանրամասն՝ տեսանյութում։

 Մի քանի տասնյակ հոգևորական աջակցություն է հայտնել Գարեգին երկրորդին

10 Հունվարի, 2026 Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է․ «Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց… Այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը ապրում էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան բերկրանքը։ Եվ, ընկալյալ գեղեցիկ կարգի համաձայն, միմյանց պետք է ողջունեինք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսով։ Բայց այս ամենից մեզ կտրելու համար հայտարարվեց ուխտերթ և հնչեց «Հիսուսին մենակ ենք … Read more

Մայր Տաճարում կատարվել է նռնօրհնեքի արարողություն

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։