Ձնամաքրման աշխատանքներ՝ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։ Այդ մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Մանրամասները՝ տեսանյութում:   Դիտումների քանակ8

Որպես պատասխանատու քաղաքացիներ՝ եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը». Արայիկ Հարությունյան

Երբ փոքր էի, հիշում եմ՝ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Ինչո՞ւ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ … Read more

Վթարային ջրանջատում Իջևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 3-ին՝ ժամը 11:20-22:00-ը, կդադարեցվի Իջևան քաղաքի Թավրիզյան, Նար-Դոսի, Նար-Դոսի 1 նրբ., Նար-Դոսի 2 նրբ., Ղարագյոզյանի, Բլբուլյան, Բլբուլյան 1-9 նրբ., Բլբուլյան 94 բ, Այգեստան, Վ. Տերյան, Վ. Տերյանի 2 նրբ., Վ. Տերյանի 3 նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը … Read more

Արարատում բախվել են «ՎԱԶ 2106» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած

Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։15-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին, «Ադանա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Բարիս Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է … Read more

Երևան-Սևան ճանապարհին կատարվում է ճանապարհի եզրերից և կողնակներից ձյան հեռացում

Երևան-Սևան ճանապարհին՝ Կոտայքի տարածաշրջանում, կատարվում է ճանապարհի եզրերից և կողնակներից ձյան հեռացում։ Այդ մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Մանրամասները՝ տեսանյութում:    

Մրցանակը մեզ բերեց ավելի մեծ ճանաչում. «Մեր ժամանակների հերոսը 2022» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր Արմեն Դարբինյան

Astronaut լաբորատորիայի հիմնադիր Արմեն Դարբինյանը, խոսելով լաբորիատորիայի մասին, մանրամասնում է՝ այն կազմակերպում է ոչ ֆորմալ ինժեներական կրթություն, մասնավորապես կադրեր է պատրաստում տարբեր ընկերությունների համար:  «Լաբորատորիայի գործունեությունը տեղ գտավ «Մեր ժամանակների հերոսը» նախագծի շարքում և 2022 թվականին ես արժանացա գլխավոր մրցանակի: Մրցանակը մեզ բերեց ավելի մեծ ճանաչում և դարձավ մեր ընկերության պատմությունը»,- պատմում է Դարբինյանը: … Read more

Սյունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են

Դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։ Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի … Read more

Իրանում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների

Իրանի արևմուտքում և հյուսիս-արևելքում անցկացվող բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների. հաղորդում է Tasnim գործակալությունը։ «Ուրբաթ երեկոյան Բորջնուրդ քաղաքում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված իրանական ռիալի փոխարժեքի տատանումների հետ։ Մի շարք շրջաններում ցուցարարները հեռացել են զուտ տնտեսական պահանջներից և անկարգություններ են սկսել »,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հստակեցվում է, որ անկարգություններին մասնակցողների թիվը չի գերազանցել … Read more

Հրդեհի ահազանգ Արարատ գյուղում

Հունվարի 3-ին՝ ժամը 00։17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբայեդով փողոցի տներից … Read more