Պատահար Նորավանքի ճանապարհին. 3 տուժած հոսպիտալացվել է

Հունվարի 2-ին, ժամը 15։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի՝ խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեկնարկել է

Արամ Մարանդյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման, շահառու խմբերի, պետության կողմից ապահովագրավճարի սուբսիդավորման, ԱԱՊ օղակի պատրաստվածության մասին, նաև ամփոփել 2025-ին նախարարության կատարած աշխատանքներն ու պետական ծրագրերի արդյունքները:

Բուդանովը նշանակվել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) պետ Կիրիլո Բուդանովը նշանակվել է Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի (ԳԱԿ) ղեկավարի պաշտոնում։ Զելենսկին նշանակման մասին հայտարարել է այսօր՝ հունվարի 2-ին։ Բուդանովի անունը հիշատակվում էր այն բանից հետո, երբ նշված պաշտոնը թափուր էր մնացել 2025 թվականի նոյեմբերի վերջին Անդրեյ Երմակի հրաժարականի պատճառով՝ Ուկրաինայի կառավարության վերին էշելոններում կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Բուդանովը … Read more

Սոթքի հանքի աշխատանքը, նոր ջրագծերի կառուցումը, 300-ից ավելի շինհրապարակները, Սևանա լիճ թափվող ջրերը

Սոթքի հանքի աշխատանքը, նոր ջրագծերի կառուցումը, 300-ից ավելի շինհրապարակները, Սևանա լիճ թափվող ջրերը և Գավառագետի մաքրման աշխատանքները. Իրինա Մկրտչյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ամփոփել են 2025 թվականը:

Մահացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Մահացել է Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը

Մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Ամանորյա ուղերձ Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանից

Երուսաղեմի սրբոց Թարգմանչաց հայկական վարժարանի սաների ամանորյա ուղերձը իրենց երկու հայրենիքների բարգավաճմանն է ուղղված։ Հայ և այլ ազգերի ներկայացուցիչ աշակերտներն այս կրթօջախում մտածում են հայերեն։ Ավարտում են չորս լեզուների (հայերենի, անգլերենի, եբրայերենի և արաբերենի) փայլուն իմացությամբ։ Դպրոցը հիմնվել է 1929 թվականի՝ պատրիարք Եղիշե Դուրյանի նախաձեռնությամբ։

Այսուհետև տարվա մեջ «Շտապօգնության» 8 կանչ կարող եք անել, 9-րդից սկսած՝ կվճարեք 10-15 հազար դրամ

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ՀՀ քաղաքացիները կարող են «Շտապօգնություն» յանչել տարվա մեջ առավելագույնը 8 անգամ։ 9-րդ զանգից սկսած՝ քաղաքացին պետք է վճարի յուրաքանչյուր կանչի համար 10-15 հազար դրամ։ Այս նոր կարգը մեծապես ազդելու է սոցիալապես անապահով մարդկանց, ինչպես նաև թոշակառուների վրա, որոնք առողջական խնդիրներ ունեն և ստիպված են հաճախակի դիմել «Շտապօգնության» ծառայություններին։

Ժամը 17:15-ի դրությամբ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 2-ին՝ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, … Read more

Սևան-Մարտունի ճանապարհը մաքրվում ու մշակվում է

14:34 02.01.2026 Գավառում մանկական խաղահրապարակ ու ֆուտբոլի դաշտ է կառուցվել «Գավառի Մասնակցային բյուջետավորում-2025» ծրագրով Գավառ քաղաքի Ազատության փողոցի բազնաբնակարան շենքերի տարածքում մանկական խաղահրապարակ և ֆուտբոլի խաղադաշտ է կառուցվել, հայտնում են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ «Ծրագրերը նախաձեռնել և մշակել է Գավառ քաղաքի բնակիչ Լենա Գոհարյանը։ Դրանք քվեարկությամբ հաղթող են ճանաչվել և արդեն իրագործված են։ Նախագիծը կյանքի է … Read more