Համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։ «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։ Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Սպասվում է ձյուն. առանձին վայրերում՝ քամու ուժգնացում

Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, … Read more

Քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Նա դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ … Read more

Կառավարությունն ընդունել է 2026 թվականի վարժական հավաքների ժամկետների վերաբերյալ որոշում

Գործադիրի որոշմամբ կհայտարարվեն 2026 թ. ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: Ըստ այդմ՝ 2026 թ. ընթացքում կհայտարարվեն  պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ … Read more

Հունվարի 9-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում

Հունվարի 9-ին Երկրի վրա հնարավոր են թույլ մագնիսական փոթորիկներ՝ նվազագույն G1 ինտենսիվությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Գիտնականները նշում են, որ կանխատեսումը անկայուն է պլազմային ամպի ուժեղ կողմնային տեղաշարժի պատճառով։ Արեգակնային ակտիվության մակարդակը, ըստ հաղորդումների, մնում է ցածր, և առաջիկա օրերին բռնկումների զգալի աճ չի սպասվում։ Հաջորդ երկու օրերի ընթացքում հնարավոր … Read more

ՊՆ պաշտոնատար անձը շուրջ 160 միլիոն ՀՀ դրամի հափշտակություն է կատարել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ … Read more

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբան

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է․ ABC Media-ին հայտնել է գործով անցնող Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Այլ մանրամասներ փաստաբանին չեն հայտնել։ Նախաքննության ավարտի մասին Հովհաննիսյանին հայտնել են այսօր։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մահացել են … Read more

«Մի ամբողջ արդարադատության համակարգ չի կարողանում լուծել հարցը». Արցախյան պատերազմում որդիներին կորցրած մայրը բողոքի ցույց է անում կառավարության դիմաց

«Ապառաժ». Արցախի հայաթափման վերջին օրերին երկու որդիներին կորցրած մայրն այսօր բողոքի ցույց է կազմակերպել Կառավարության դիմաց: Տիկին Ալլան միայնակ է պահել ու մեծացրել իր որդիներին։ Նրանք մասնակցել են Արցախյան վերջին պատերազմին ու երկուսն էլ զոհվել։ Տղաների մայրը նույնպես զինվորական էր ու մասնակցում էր Արցախի պաշտպանությանը։ 2024 թվականին խաբեությամբ նրա ձեռքից վերցրել են զոհված տղայի մեքենայի … Read more

Հունվարի լույս 9-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա

8 հունվարի 2026 – 15:28 AMT PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում` hունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13- 15մ/վրկ, 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի … Read more

ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, սակայն ակտիվությունը նվազել է

8 հունվարի 2026 – 15:23 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի տարածքում 2026-ի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համեմատաբար ցածր ակտիվություն, հայտնում է առողջապահության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ հիվանդացության մակարդակը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է մոտ 2․3 անգամ, իսկ գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումները՝ 1.3 անգամ։ «Հայաստանում շարունակում են շրջանառվել … Read more