Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության գործով նախաքննությունն ավարտվել է․ ABC Media-ին հայտնել է գործով անցնող Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Այլ մանրամասներ փաստաբանին չեն հայտնել։
Նախաքննության ավարտի մասին Հովհաննիսյանին հայտնել են այսօր։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով մահացել են Վալոդյա Գրիգորյանն ու նրա ընկերը՝ ոստիկան Կարեն Աբրահամյանը։