«Wizz Air»-ը թռիչքներ կիրականացնի դեպի Հռոդոս

20 հունվարի 2026 – 16:41 AMT PanARMENIAN.Net – «Wizz Air» ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: «Երևան–Հռոդոս–Երևան» երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։

Արթիկի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու հերթական դեպքն են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 16-ին Արթիկ քաղաքի Աբովյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Արթիկի բնակիչ 49-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ։ Համայնքային ոստիկանները պարզել են, որ արթիկցի տղամարդը Հոռոմ գյուղում գտնվող … Read more

Մեկ օրում արգելափակումից դուրս է բերվել 126 տրանսպորտային միջոց, 229 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն

Հունվարի 19-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 20-ը՝ ժամը 08։00-ը, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով … Read more

Այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է. Բագրատ սրբազանի ուղերձը

20 Հունվարի, 2026 Բագրատ արք. Գալստանյանի ուղերձը կալանավայրից. «Սիրելինե’ր, Ինչպես բազմիցս անդրադարձել եմ, այսօրվա մեր կյանքի ճգնաժամը հոգևոր-քաղաքակրթական է, որից էլ բխում է ընդհանուր կյանքի ճգնաժամը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, ընտանեկան, հասարակական հարաբերություններ և այլն: Այն, ինչ «գեղեցիկ» փաթեթավորմամբ ներկայացվում է այսօր, ընդհանուր առմամբ ընդամենը պատրանքային կամ ձևապաշտության (imitation) դաշտից է` առանց որևէ իրական … Read more

Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված անձանց … Read more

Վանաձորում բնակարանից 2 հեռուստացույց էին գողացել, տեսախցիկը ֆիքսել էր. քրեական ոստիկանների բացահայտումը

Հունվարի 5-ի երեկոյան Ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր բնակարանային գողության մասին։ Քաղաքացուն այդ մասին տեղյակ էր պահել եղբայրը, որը տեսախցիկի միջոցով տեսել էր, որ մտել ու գողացել են երկու հեռուստացույց։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:   «Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները մեկնեցին դեպքի վայր։ Նախաձեռնվեց … Read more

Առողջ ապրելակե՞րպ․ ալկոհոլի համաշխարհային պահանջարկը նվազում է, իսկ արտադրողները չգիտեն՝ ինչ անել պահեստներում կուտակված խմիչքի հետ

Շոտլանդական վիսկիի, կոնյակի և տեկիլայի պահանջարկի պատմական անկումը բազմաթիվ չվաճառված շշերի պատճառ է դարձել ամբողջ աշխարհում․ գրում է Financial Times-ը։ Խմիչք արտադրողները ստիպված են եղել փակել որոշ գործարաններ և իջեցնել գները՝ պահեստներում կուտակված պաշարները վաճառելու համար։ Ալկոհոլային ըմպելիքների խոշորագույն արտադրողներից հինգը՝ Diageo-ն, Pernod Ricard-ը, Campari-ն, Brown Forman-ը և Rémy Cointreau-ն, իրենց ֆինանսական հաշվետվությունների համաձայն, պահեստներում … Read more

Մխիթար Հայրապետյանը՝ պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում, որը ներկայացնում է պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում առանցքային դեր ունեցող ամենաազդեցիկ 100 առաջնորդներին։ Apolitical-ի գնահատմամբ` Մխիթար Հայրապետյանն առանցքային դեր ունի Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական օրակարգի … Read more

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը տարակուսանք և մտահոգություն են առաջացրել․ Լավրով

Ռուսաստանը ցավով է հետևում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին ՌԴ դիվանագիտական գործունեության ամփոփիչ ասուլիսում։ Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակում Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների առկայության մասին ՀՀ հայտարարությունների վերաբերյալ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դրանց տարակուսանքով է վերաբերվում։ … Read more

Դժբախտ պատահար Գորիսում. անչափահաս է մահացել

20 Հունվարի, 2026 Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի … Read more