Սամվել Կարապետյանն առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա․ Նարեկ Կարապետյան

Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց․ Facebook-ի իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Որպես քաղաքական առաջնորդ, որպես Հայաստանի ղեկավար՝ նա կկարողանա հասնել շատ ավելի մեծ հաջողությունների։ Նա կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը։ Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք Սամվել Կարապետյանի … Read more

Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասում վագոն-տնակ է այրվել

Հունվարի 17-ին՝ ժամը 09։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։12-ին, մարվել՝ 12։12-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ … Read more

Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին ԱԱԾ մեկուսարան են տարել

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան․ տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Բժիշկը կալանքի հետ անհամատեղելի ախտորոշում էր տվել, և նրան քրեակատարողական հիմնարկ տեղափոխել կարելի է բնութագրել որպես հանցագործություն, ինչը միտված է մարդուն հասցնել մահվան։ Իսկ այն ՔԿՀ-ում, որտեղ պարոն Ղուկասյանն է գտնվում, բժիշկ չկա, միայն բուժքույր է»,- մանրամասնել է Փոստանջյանը։ … Read more

Խոշոր հրդեհ՝ Աբովյան քաղաքի նորակառույցներից մեկում. տարհանել են 15 քաղաքացու

Այսօր առավոտյան Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող շենքում․ հայտնում է shamshyan. com-ը։ «Դեպքի վայր է ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ»,- գրում է … Read more

Իրանի դեսպանատան դիմաց հավաքի ընթացքում 7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու … Read more

Հայաստանում ապրող իրանցիներն ու իրանահայերը բողոքի ցույցի են դուրս եկել Իրանի դեսպանատան առջև․ ոստիկանները խոչընդոտել են ակցիայի մասնակիցների երթը․ «Ազատություն»

«Ազատություն» – Հայաստանում ապրող իրանցիներն ու իրանահայերն այսօր կրկին բողոքի ցույցի են դուրս եկել Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիաների մասնակիցները բողոքում են Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում: «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ տարածքը լի է ոստիկաններով, որոնք խոչընդոտել են ակցիայի մասնակիցներին նախապես պլանավորած երթ իրականացնել դեպի Կապույտ մզկիթ: Ցուցարարները սա կապում … Read more

Հրդեհ Աբովյան քաղաքում․ տուժածներ չկան

Հունվարի 17-ին՝ ժամը 09։08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի 5-րդ և 6-րդ հարկերից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օգոստոսի … Read more

Հայ աշակերտները 2025-ին միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել

17 հունվարի 2026 – 14:26 AMT PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանի դպրոցականներն ընդհանուր առմամբ միջազգային օլիմպիադաներում նվաճել են 91 մեդալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել՝ 13 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ»,-գրել է նա:

Ձնամաքրման աշխատանքներ՝ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

Մ-1, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը մաքրվում է առատ ձյունից: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Նշվում է, որ ՀՀ բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են 24-ժամյա ռեժիմով։     Դիտումների քանակ2

Աբովյանում հրդեհ է բռնկվել կառուցվող շենքում․ Տարհանվել է 15 մարդ

17 հունվարի 2026 – 14:17 AMT PanARMENIAN.Net – Հունվարի 17-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցվող շենքում, հայտնում է shamshyan.com-ը: Տարհանվել է 15 քաղաքացի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 09:00-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից … Read more