Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված տեղեկությունն իրացնելիս նոյեմբերի 28-ին` ժամը 11:45-ին, Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա տղամարդ: Նա հետախուզվում էր տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Վանի 7-րդ դարի եկեղեցին՝ Վարագավանքը, ոչնչացման եզրին է

Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է։ Տեղացիներն այդ վանքն անվանում են Յոթ եկեղեցի (Yedi Kilise): Վանքը կառուցվել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան լանջին։ Նախկինում այն եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունի: Այն, ինչ մնացել … Read more

Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։ Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:   «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։   Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում: Դիտումների քանակ17

Տարեցների համար նախատեսված 55 ներգնա շրջագայությանը մասնակցել է 1100 մարդ՝ մայրաքաղաքի 12 վարչական շրջաններից

«Տարեցներին ուղղված սոցիալական  աջակցության ծառայություններ» ծրագրով օգոստոսի 19-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 55 ներգնա շրջագայություն, որին մասնակցել է շուրջ 1100 տարեց՝ բոլոր 12 վարչական շրջաններից:Քաղաքապետարանում ամփոփվել են ծրագրի արդյունքները: Ընտրված ուղղություններն էին՝ Սևանավանք, Տաթև, Էջմիածին, Խոր Վիրապ-Նորավանք, Ստեփանավան-Դենդրոպարկ, Գառնի-Գեղարդ, Դիլիջան-Պարզ լիճ-Հաղարծին, Մուղնի-Սաղմոսավանք, Ծաղկեվանք: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված … Read more

Անահիտ Ավանեսյանը ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի թիմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Ջումայանին: «Ուրախ եմ, որ պարոն Ջումայանը հանձն է առնելու այս կենտրոնի կառավարումը: Մեր առաջնահերթ նպատակներից է, որ կենտրոնը մեր երկրում այս ոլորտի համար դառնա նաև մեթոդական և մասնագիտական ուղղորդիչ դերակատարություն ունեցող հաստատություն: Վստահ եմ, որ պարոն Ջումայանի մասնագիտական … Read more

Աշխատանքից ազատված փոխնախարարը նոր պաշտոն է ստացել

1 Դեկտեմբերի, 2025 Արտակ Ջումայանը պաշտոնապես նշանակվեց Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ ArmLur.am-ը դեռ վաղ էր հայտնել, որ Արտակ Ջումայանը 2025 թվականի դեկտեմբերի 1-ից կազատվի Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից և նրան նոր պաշտոն կտան։  

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի դրամաշնորհով Հայաստանը ստացել է մոտ 32 մլն ՀՀ դրամի աջակցություն

Չինաստանի Չունցին քաղաքում կայացել են Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) 2-րդ գլխավոր ասամբլեան և խորհրդի 3-րդ նիստը: Նիստերին մասնակցել են դաշինքի անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող ավելի քան 20 երկրների պատվիրակություններ: ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Նա ելույթում կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ջանքերը՝ ուղղված … Read more

Ավտովթար՝ Երևանում. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

1 Դեկտեմբերի, 2025 Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:20-ի սահմաններում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հարավարևմտյան թաղամասից դեպի ձիարշավարան տանող հատվածում բախվել են «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով հողաթմբին: Օպերատիվորեն … Read more

Ներդրվել է ուղևորների տեղեկատվական համակարգ. շարունակվում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները

Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության հերթական թեման հասարակական տրանսպորտի բարեփոխմամբ նախատեսված ուղևորների տեղեկատվական համակարգի ներդրումն էր: Համակարգն արդեն իսկ ներդրված է: Համացանցային միջավայրում, տեղեկատվության տարածմանը զուգահեռ, ծրագրի ընդլայնման հետ միասին նախատեսված էր նաև հասարակական տրանսպորտի կանգառասրահներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրելը. վեց կանգառասրահում փորձնական կարգով դա արդեն իսկ արված է, իսկ մինչև տարեվերջ ևս 30 կանգառասրահում այս ծառայությունը … Read more

Նոյեմբերի 15-ից մինչ օրս առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 2459 վարորդ

Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ըստ գործող օրենսդրության վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափմամբ պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են և չեն համապասխանում պահանջվող ստանդարտին։ Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում և մարզերում ձմեռային … Read more