Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անհապաղ վիրահատության կարիք ունի – Live News

Քաղբանտարկյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը անհապաղ վիրահատության կարիք ունի։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիք Դանիելյանը այսօր խորհրդարանում հայտարարեց. «Խոսքը բացառիկ զգայուն հարցի մասին է, և այն պետք է լուծվի անհապաղ։ Անհրաժեշտ է անմիջապես կազմակերպել, որպեսզի Սրբազանը վիրահատվի իր անձնական բժշկի անմիջական վերահսկողության ներքո»։ Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանքի տակ է 2025 թվականի հունիսի 28-ից, իսկ … Read more

Թոշակի համակարգը վերացվելու է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանն է։    Հաղորդումը դիտեք տեսանյութում

Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան

8 Դեկտեմբերի, 2025 Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը«Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին … Read more

Ախուրյանի Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով. վարչապետ – Tsayg

Շիրակի մարզի Ախուրյանի Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցված և համալրված է նոր գույքով: Այդ մասին #ինչպեսխոստացելէի հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ

8 Դեկտեմբերի, 2025 Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:  

Շիրակի թեմը օրինակ պետք է ծառայի մյուսներին․ Ռուբեն Մխիթարյան

Առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավի պայմաններում Շիրակի թեմը հանդես է գալիս միասնական և սկզբունքային դիրքորոշմամբ։ Երբ թեմը հրաժարվեց պատարագ մատուցել իշխանությունների ներկայացրած պայմաններով, կարելի է համարել Փաշինյանի համար «պարտություն»․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։  Թեմը, ըստ Մխիթարյանի, ցույց տվեց իր ամրությունը, սկզբունքներին հավատարիմ մնալը … Read more

Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, 3 վագոն բախվել են իրար

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից:   Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:   Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար:    Դեպքի վայր են ժամանել … Read more

Թևոսյան փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և բախվել ծառին․ կա տուժած

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից … Read more

Բեռնատար գնացքներ են բախվել. տուժածներ չկան

8 Դեկտեմբերի, 2025 Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար: Դեպքի վայր են ժամանել նաև … Read more

Համբարձում Մաթևոսյանը Քենիայում կմասնակցի ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի նստաշրջանին

ՇՄՆ-ից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Քենիայի Հանրապետություն (Նայրոբի)՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանին (UNEA-7) մասնակցելու նպատակով։   UNEA-ն անցկացվում է երկամյա պարբերականությամբ և հանդիսանում է բարձր մակարդակի ամենախոշոր հարթակներից մեկը՝ նվիրված գլոբալ բնապահպանական քաղաքականությանը և օրակարգերին։ UNEA-7-ը փաստացի նաև COP17-ից առաջ … Read more