Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, 3 վագոն բախվել են իրար

Գեղարքունիքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը ռելսերից դուրս է եկել, 3 վագոն բախվել են իրարԱյսօր՝ դեկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքը Շորժա-Ճամբարակ ճանապարհահատվածում դուրս է եկել երկաթգծերից:

 

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

 

Գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, 3 վագոններ, որոնք եղել են դատարկ, բախվել են իրար: 

 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են կազմվում: 

Leave a Comment