Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ

8 Դեկտեմբերի, 2025 Միջազգային համագործակցության շնորհիվ արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:  

Hellobit-ի նման երևույթները պետք է դիտվեն պետական մակարդակի խնդիր, և դրանց դեմ պայքարը պետք է լինի համակարգային․ փորձագետ

19 Նոյեմբերի, 2025 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Hellobit և նմանօրինակ այլ անունով ներկայացվող «խաղը» կամ «վերլուծական հարթակը» վերջին ամիսներին մեծ տարածում է գտել հատկապես երիտասարդների շրջանում՝ խոստանալով արագ և հեշտ եկամուտներ։ Իրականում այն դասական ֆինանսական բուրգ է, որը գործում է պարզ տրամաբանությամբ: Համակարգը չունի իրական եկամտի աղբյուր, և ֆինանսական շահույթ կարող … Read more