Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին՝ 21։30-ի դրությամբ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ … Read more

Մտավախություն կա, որ Մարսելից վերադարձող Վեհափառին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում. հայտարարություն

6 Դեկտեմբերի, 2025 Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի հայտարարությունը. Հայրենակիցնե՛ր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավո՛ր զավակներ: Այլևս կասկած չկա՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։ Օդում կախված տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում … Read more

Կհանդիպենք դեմ առ դեմ․ Կադիրովը՝ Ուկրաինայի ԶՈՒ-ին

Գրոզնիում բարձրահարկ շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին դեմ առ դեմ հանդիպման վայր գտնել․ գրում է ТАСС-ը։ «Ես դիմում եմ ուկրաինացի նացիստներին և նրանց կամակատարներին. եթե իսկապես ուզում եք կռվել, գտեք մի վայր, որտեղ կարող եք դեմ առ դեմ հանդիպել մեզ հետ: Արե՛ք դա, … Read more

Փառք Աստծո, որ պապիկս էս ամեն ինչը չի տեսնում․ Գուրզադյանի թոռնուհին արձագանքել է Ավինյանին

Նախօրեին Երևանի քաղաքապետը հայտնել էր, որ մեկնարկում է Կասկադն ավարտուն տեսքի բերելու գործընթացը։ Տիգրան Ավինյանը հատուկ շնորհակալություն էր հայտնել Կասկադի հեղինակներին․ «Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին՝ աջակցության համար»։ Երևանի քաղաքապետի «առանձնակի շնորհակալությանն» արձագանքել է ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի թոռնուհին՝ Մարիամ Գուրազադյանը՝ գրելով, որ քաղաքային իշխանությունն այս հարցում եբրևէ չի ունեցել Գուրզադյան … Read more

Կուսումնասիրվի գինեգործությամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման տեսանկյունից

Մեկնարկել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի (DI) և  Դանիայի ԱԳՆ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախաձեռնության շրջանակներում։ Ծրագրի նպատակն է տրամադրել շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ) հարցերի վերաբերյալ ուսուցում և խորհրդատվական … Read more

Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի. Հայտնի է, ով է ղեկավարելու

6 դեկտեմբերի 2025 – 10:29 AMT PanARMENIAN.Net – Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ ստեղծելու նախագիծը։ Առաջարկվում է հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Սամվել Խարազյանին։ Վերջինս ներկայում զբաղեցնում է նախարարության պետական առողջապահական գործակալության ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ նա աշխատել է նաև առողջապահության նախարարի խորհրդականի դիրքում, հայտնում է Factor.am-ը։ Դեկտեմբերի 4-ին … Read more

Անցնող շաբաթ Երևանում օդը կրկին եղել է թույլատրելիից փոշոտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը։ «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին, Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել»,- տեղեկացրել են կենտրոնից։

Պռոշյան փողոցում իրար են բախվել մեքենաներ․ զոհ կա

6 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 5-ին, ժամը 23։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai», «Tesla», «Kia», «Opel», «BYD», «Nissan» և «Hyundai» … Read more

Սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 6-8-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին … Read more