Քաղաքացիության ինստիտուտի համալիր վերանայման համատեքստում գնալու ենք նաև կտրուկ լուծումների, որովհետև քաղաքացիությունը պետության և քաղաքացու միջև կայուն կապ է՝ երկկողմանի հոգատարություն և պատասխանատվություն․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 29-30-ը ՆԳ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցած՝ Հայաստանի միգրացիոն քաղաքականության ռազմավարական ծրագրի վերլուծական հաշվետվությունների և արդյունքների նախնական տարբերակի ներկայացմանը։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, պետական և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ։ Նախարար Արփինե Սարգսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Միգրացիոն քաղաքականության ռազմավարական … Read more

Զբոսաշրջության կոմիտեում քննարկվել են զբոսաշրջային ոլորտում Հայաստան-Իրաք համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ ալ Շեյխլիին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է զբոսաշրջության ոլորտի ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն … Read more

Հինգ համայնք հավակնում է դառնալ 2027-ի երիտասարդական մայրաքաղաք

1 դեկտեմբերի 2025 – 16:15 AMT PanARMENIAN.Net – Ավարտվել է 2027 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ներկայացման փուլը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 համայնք։ Հայտեր են ներկայացրել Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան և Վեդի համայնքները։ Մրցույթը կազմակերպվում է հատուկ կանոնակարգի համաձայն։ Ըստ այդ կանոնակարգի՝ հայտերն անցնելու են փորձագիտական գնահատման փուլ, ինչպես նաև SMS քվեարկություն, որոնց … Read more

Ռուբենսի 400 տարի կորած համարվող կտավը վաճառվել է 2.3 միլիոն եվրոյով

Ռուբենսի վաղուց կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 2.3 միլիոն եվրոյով․ գրում է Euronews-ը։ Բարոկկո ոճով ստեղծագործող ֆլամանդացի վարպետի Քրիստոսի խաչելությունը պատկերող նկարը թաքցված է եղել ավելի քան չորս դար։ Այն վերջերս հայտնաբերվել է Փարիզում՝ մասնավոր բնակարանում։ «Ես ի սկզբանե կանխազգացում ունեի այս նկարի վերաբերյալ, և արեցի ամեն բան, որպեսզի ուսումնասիրվի՝ արդյոք դա բնօրինակն է։ … Read more

Քրեական գործ՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ

Դատախազությունը նոյեմբերի 25-ին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով․ ABC Media-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Հոդվածները վերաբերում են կաշառք տալուն և իշխանությունը չարաշահելուն։ «Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, ինչի դեմ … Read more

Դեկտեմբերի 2-ից Աշտարակի խճուղում կթույլատրվի հետադարձը «Կարմիր խաչի» հատվածում

Դեկտեմբերի 2-ից Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը՝ դեպի «Կարմիր խաչ»: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Դիտումների քանակ2

Մայրաքաղաքի շենքերը կունենան նոր վերելակներ, կանգառասրահները՝ նոր չվացուցակներ

Մինչև տարեվերջ ավելի քան 36 կանգառասրահներում կտեղադրվեն էլեկտրոնային չվացուցակներ,  փոխարինման ենթակա վերելակների համար էլ կհայտարարվի մրցույթ: Երևանի քաղաքապետարանում այսօր հերթական գործակարգավարականն է անցկացվել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

Նախկին դաշնամուրի գործարանի փլուզման հետեւանքով տուժած քաղաքացու վիճակը բավարար է. նոր մանրամասներ

1 Դեկտեմբերի, 2025 Նախկին դաշնամուրի գործարանի շենքը սննդի պահեստամաս է եղել, փլուզում է տեղի ունեցել, կատարվել է հետախուզություն. գազի արտահոսք է տեղի ունեցել, որը դադարեցվել է. լրագրողների հետ զրույցում նշել է  ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ գնդապետ  Գևորգ Գալստյանը՝ անդրադառնալով դաշնամուրի նախկին գործարանում փլուզման դեպքին։ «Տարահանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, տարածքի սահմանազատում է կատարվել։ … Read more

Գրանցվել է 593 դեպք, որից 319-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփում է շաբաթը

Նոյեմբերի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 593 դեպք, որից 319-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 226, պայթյունի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման՝ 1-ական, բնական հրդեհի՝ 6, դիակի հայտնաբերման, կեղծ ահազանգի՝ 2-ական, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 69, ինչպես … Read more

Հայտնաբերվել են ԱՄԷ-ում առևանգված ու սպանված կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակի և նրա կնոջ մարմինները

Հայտնաբերվել են ԱՄԷ-ում առևանգված ու սպանված կրիպտոարժույթի առևտրով զբաղվող Ռոման Նովակի և նրա կնոջ մարմինները։ Նրանց մարմինները հայտնաբերվել են անապատում․ գրում է RT-ն՝ իրավապահ մարմինների աղբյուրին հղումով։ Ավելի վաղ սպանության համար կասկածվող երեք անձինք ձերբակալվել և տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ։ Դատարանը նրանց նախնական կալանք է նշանակել մինչև դեկտեմբերի 28-ը։ Հանցագործության հիմնական վարկածը կրիպտոարժույթ շորթելու փորձն … Read more