Փաշինյանը կարողացել է եկեղեցու և ՀՀ-ի կառավարության միջև հակամարտությունը վերածել ներքին եկեղեցական դիմակայության․ ռուսական մամուլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության միջև առճակատումը հասել է նոր մակարդակի։ Պետության ղեկավարը ստացել է ՀԱԵ բարձրագույն ղեկավարության մի մասի աջակցությունն՝ այդպիսով կաթվածահար անելով նրա կառավարումը։ Դրան նպաստել է Էջմիածնի գրասենյակի ղեկավար Արշակ Խաչատրյանի վերաբերյալ կոմպրոմատային նյութերի հրապարակումը․ գրել է Независимая Газета-ն։ ՀՀ քննչական կոմիտեն հաստատել է տեսագրության իսկությունը, որտեղ … Read more

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: «Հետեւելով մամուլում տեղ գտած արձագանքներին, ցանկանում եմ մի քանի շեշտադրում անել: 1.2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին եւ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած … Read more

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում․ Ճանապարհները հիմնականում անցանելի են

1 դեկտեմբերի 2025 – 10:19 AMT PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Կորեայի ձորի հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հետևանքով, ինչպես նաև քարաթափման ռիսկի պատճառով, օգոստոսի 19-ից երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված … Read more

Լույսի անջատումներ՝ Երևանում և Արարատում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր Վարչական շրջան՝ 11:00-17:00 Գյուլբենկյան փողոց 42-46 շենքեր, Մանուշյան փողոց 11 շենք 2-34 առանձնատներ, Էմինի փողոց 13-46 առանձնատներ, Արարատի մարզի՝ 11:00-13:00 Արտաշատ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Մյասնիկյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Շահումյան գյուղ մասնակի … Read more

Անօգնական վիճակում գտնվող անձին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան: Մասնավորապես՝ … Read more

Հրդեհներ Արցախի անտառներում․ ինչ իրավիճակ է (տեսանյութ)

Ուշադրության կենտրոնում 1 Դեկտեմբեր, 2025 10:03 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Արցախի անտառներում հրդեհներ են մոլեգնում Երեկ Քարվաճառում բռնկված կրակը տարածվել է նաև Քաշաթաղում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։   … Read more

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Առաջին անգամ հռչակվել է 1988 թվականին։ Օրը սահմանվել է ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով, ինչպես նաև համարվում է այդ հիվանդության զոհերի հիշատակի օր։ Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում։  

Դրդեցին նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսների կենսագրություններին․ Ահա ինչ պարզվեց․ Գեղամ Ստեփանյան

1 Դեկտեմբերի, 2025 Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 10 սրբազանների տարածած հայտարարության մեջ մի ուշագրավ հատված է նկատել, որտեղ ասսում է․ «Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»։ «Այս արտահայտությունը դրդեց նորից ծանոթանալու 10 եպիսկոպոսների կենսագրություններին։ Ահա ինչ պարզվեց․ 10 եպիսկոպոսներից 6-ը եպիսկոպոս են ձեռնադրվել Գարեգին … Read more

Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում․ Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հասարակություն 1 Դեկտեմբեր, 2025 9:33 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ «Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկի և Անիի … Read more

Կդադարեցվի Նոր Հաճն քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 1-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Նոր Հաճն քաղաքի ջրամատակարարումը: